Մայիսի 3-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են          Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան». «Ժողովուրդ»       Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․«Հրապարակ»    

25 հուն 2024 17:04

Տեսանյութ.Իմ փոխարեն ցուցմունք էին գրել և ստիպում էին, որ ստորագրեմ. Նարե Սոսեն քաղաքական ապաստան է խնդրել երրորդ երկրից

Իմ փոխարեն ցուցմունք էին գրել և ստիպում էին, որ ստորագրեմԻմ հեռանալը հայրենիքից անհրաժեշտություն էր, որովհետև իմ կյանքին վտանգ էր սպառնում։ Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը, որն առավել հայտնի է որպես Նարե Սոսե։

«Իմ առաջին ցուցմունքն է համապատասխանում իրականությանը, սակայն ոստիկանական բռնաճնշումներից խուսափելով ու չհասկանալով, թե ովքեր էին ինձ իմ կամքին հակառակ՝ խոսելու տանողները, ինչ կապ ունեն նրանք ոստիկանական բարձրաստիճան սպաների հետ, ովքեր չէին փորձում բացահայտում կատարել, այլ հակառակը, փորձում էին ինձ մեղադրանք կարել, անգամ իմ փոխարեն ցուցմունք էին գրել ու ուզում էին, որ ես այն ստորագրեմ, անգամ կամերայի տակ ուղղորդում էին, թե ինչ ասեմ՝ ես ստիպված էի լքել հայրենիքը։ Ես հասկանում էի, որ արժանանալու էի Արմեն Գրիգորյանի ճակադագրին»,- ասվում է նրա տեսաուղերձում։

Նարե Սոսեն հայտնել է նաև որ ունի առողջական խնդիրներ։ «Ինձ ոչ երկակի՝ փակ դռների հետևում, ոստիկանական սպաներից ասացին, որ առայժմ հարգում են իմ մարտական ուղին՝ կամ ես կատարում եմ այն, ինչ իրենք ասում են, կամ ես սուտ մատնիչ եմ դուրս գալու։

Ուստի իմ երկրորդ ցուցմունքը մանևրելու հնարավորություն էր, որպեսզի ես կարողանամ ողջ դուրս գալ այնտեղից։ Ես հասկացա, որ Նիկոլի ոստիկանությունը ինձ հանգիստ չի թողնելու, իսկ ես բռնաճնշումների չեմ դիմանալու, որովհետև առողջություն չունեմ, բայց ես հայրենիքիս ողջ եմ պետք»,- նշել է նա՝ ավելացնելով, որ քաղաքական ապաստան է խնդրել երրորդ երկրից։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր