Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է          «Ուժեղ Հայաստան»-ը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ       Իրանն Իսրայելի՝ Լիբանանի վրա հարձակման պատճառով հետաձգել է Շվեյցարիայում նախատեսված բանակցությունները    

26 հուն 2024 10:03

Ադրբեջանի ԱԳՆ արձագանքել է ՀՀ ԱԱԾ-ի` 8 նոր տեղեկամատյաններ փոխանցելու մասին հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ արձագանքել է ՀՀ ԱԱԾ-ի` 8 նոր տեղեկամատյաններ փոխանցելու մասին հայտարարությանըԱդրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության հայտարարությունը Ադրբեջանին ականների քարտեզներ ներկայացնելու մտադրության մասին։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները։

«Ադրբեջանական կողմն ակնկալում է, որ Հայաստանը կտրամադրի բոլոր ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները։

Ադրբեջանական կողմը Հայաստանից բազմիցս պահանջել է տրամադրել ականների քարտեզներ՝ ինչպես 2020 թվականի պատերազմից առաջ, այնպես էլ դրանից հետո»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որ առաջիկա օրերին 8 նոր տեղեկամատյաններ կփոխանցվեն Ադրբեջանին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր