Ամուսնուս կյանքը վտանգված է, դիմում եմ ամբողջ աշխարհին. Վիգեն Էուլջեքջյանի կնոջ ահազանգը          Տեսանյութ.Թուրքիայում նորից մոլեգնում են անտառային հրդեհները       Բաքվում պահվող հայ գերիների շրջանում եղել են ինքնասպանության փորձեր. «Ազատություն»    

26 հուն 2024 13:28

Բրիտանիայում աշխարհի վերջի նշան են նկատել անսովոր երեւույթի մեջ

Բրիտանիայում աշխարհի վերջի նշան են նկատել անսովոր երեւույթի մեջԲրիտանական Բիրմինգհեմ քաղաքում մարդիկ աշխարհի մոտալուտ վերջի նշան են տեսել արտասովոր երեւույթի մեջ, երբ առվակի ջուրը դարձել է արյան պես կարմիր։ Այս մասին հայտնել է Daily Mail-ը։

«Աշխարհի վերջի նշան. Չորեքշաբթի օրը՝ հունվարի 24-ին, հանրության անդամը Perry Common Meadows-ում արյունոտ հոսք է նկատել»,- նշվում է հոդվածում։

Քաղաքային իշխանությունները հետաքննություն են սկսել այս երեւույթի վերաբերյալ։ Խորհրդի անդամ Ջիլի Բերմինգհեմը գետի լուսանկար է հրապարակել X սոցիալական ցանցում՝ առաջացնելով լայն հանրային քննարկումներ:

«Ի՞նչ է սա գրողը տանի»,- հարցադրում է արել տեղի խորհրդի անդամ Դեյվիդ Բարքերը: Բիրմինգհեմի վարչակազմը, ըստ հրատարակության, դեռ չի պարզել, թե ինչ է տեղի ունեցել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր