Կադրային փոխատեղումներ․ «Հրապարակ»

Մեր տեղեկություններով, երկրորդ, այսպես կոչված, ֆիկտիվ թեկնածուն իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Մելքոնյանն է, ով 2016-2020թթ․ գլխավոր դատախազի տեղակալն էր, երրորդի հարցում դեռ չեն կողմնորոշվել։ Հունվարի 23-ին հայտարարել էին, որ արդեն ձեւավորվել է մրցութային հանձնաժողով, ցանկացողները կարող են դիմել։ Այս պաշտոնին կարող է հավակնել 65 տարին չլրացած, վերջին 10 տարում միայն ՀՀ գործունակ քաղաքացին, ով ունի «դատավորի, դատախազի, փաստաբանի կամ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում իրավաբանի պաշտոնում աշխատելու, կամ մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում առնվազն 10 տարվա փորձառություն, կամ առնվազն 10 տարվա դասավանդման փորձ»։ Կառավարությունից երեկ չասացին, թե քանի թեկնածու է դիմել, առաջարկեցին գրավոր դիմել։ Իսկ ՍԴ-ում Վահե Գրիգորյանին, մեր տեղեկություններով, կփոխարինի «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 26․ 01․ 24 թ համարում։