«Կիրանցի վարչական ղեկավարն ասաց, որ կամրջով այլևս երթևեկել չի լինի»          Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը       Պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ. ԱԱԾ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին    

27 հուն 2024 12:41

Քաղաքական լրբությունը սահմաններ չի ճանաչում.մենք երբեք չպետք է ապրենք Ալիևի պարտադրած Սահմանադրությամբ

Քաղաքական լրբությունը սահմաններ չի ճանաչում.մենք երբեք չպետք է ապրենք Ալիևի պարտադրած Սահմանադրությամբ«Քաղաքական լրբությունը սահմաններ չի ճանաչում»,-նման կարծիք է հայտնել  պատմաբան-քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը՝ արձագանքելով իշխանությանը կից փորձագիտական շրջանակների հայտարարություններին։

«Իշխանությունից ու նրանից կից փորձագիտական շրջանակներից հակադարձելով հնչող մեղադրանքներին, թե Փաշինյանը նոր Սահմանադրություն է մշակում՝ Ալիևի և Էրդողանի պահանջով, ակնարկում են, թե Անկախության հռչակագիրը(կամ դրա որոշ կետեր) նույնպես դրսի թելադրանքով է ընդունվել:

Սա քաղաքական և բարոյական «բեզաչոտնիկության» դասական դրսևորում է:
Հիմա այս մարդկանցից պետք է պահանջել, որպեսզի նշեն, թե Հռչակագրի 12 կետերից ո՞րն է ընդունվել արտաքին թելադրանքով կամ այդ օրերի խորհրդարանական քննարկումների ո՞ր դրվագում են նրանք արտաքին «ականջ» տեսել:

Բուռն քննարկումների տեղիք է տվել միայն Հռչակագրի 11-րդ հոդվածը, ի վերջո, խորհրդարանը հանգել է կոմպրոմիսային փառահեղ ձևակերպման. «...Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:

Բացատրեմ. Հռչակագրի այս կետը որևէ տարածքային հավակնություն չի ձևակերպում Թուրքիայի հանդեպ, անգամ իսկ՝ Ցեղասպանության ճանաչումը չի համարում Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն(ինչը սխալ կլիներ), այլ ընդամենն արձանագրում է «սատար կանգնելու» Երևանի պատրաստակամությունը, ինչը միանգամայն ադեկվատ ձևակերպում է:
Եթե նույնիսկ 1990-ի խորհրդարանում այս կետն ավելի արմատական ձևակերպելու կողմնակիցներ են եղել, այդ ի՞նչ բարոյական իրավունքով եք ներքաղաքական դիսկուրսը համարում արտաքին պարտադրանք:

Ես հասկանում եմ, որ ոմանք Նիկոլի «հետույքը փրկելու» «առաքելություն» ունեն, բայց զգուշացնում եմ, որ դրանում տեղավորվելու հնարավորություն չեն ունենա, երբ այս կոլոբորանտը ճողոպրի երկրից»,-նշել է նա։

Սուրենյանցը նաև ընդգծել է՝ ինչ էլ, որ ցանկանան Ալիևը ու «Ենի Ազրբեջանի» հայկական ֆիլիալ ՔՊ-ն, Հայաստանի Հանրապետությունը երբեք չպետք է հանդուրժի իր ինքնիշխան տարածքների կորուստն ու մենք երբեք չպետք է ապրենք Ալիևի պարտադրած Սահմանադրությամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր