Ամուսնուս կյանքը վտանգված է, դիմում եմ ամբողջ աշխարհին. Վիգեն Էուլջեքջյանի կնոջ ահազանգը          Տեսանյութ.Թուրքիայում նորից մոլեգնում են անտառային հրդեհները       Բաքվում պահվող հայ գերիների շրջանում եղել են ինքնասպանության փորձեր. «Ազատություն»    

27 հուն 2024 13:32

Կոկորդիլոսները կտոր-կտոր են արել աղոթող մարգարեին

Կոկորդիլոսները կտոր-կտոր են արել աղոթող մարգարեինՀարավաֆրիկյան Հանրապետությունում (Հարավային Աֆրիկա) կոկորդիլոսները կտոր-կտոր են արել աղոթող մարգարեին։ Գրել է Times Live-ը։


Կիրակի օրը՝ հունվարի 21-ին, 48-ամյա տղամարդը երկու այլ մարգարեների հետ գնացել է Էլեֆանտես գետ՝ աղոթելու: Տեղի ոստիկանության տվյալներով՝ հոգևոր պրակտիկայի ժամանակ հարավաֆրիկացին հանկարծակի խեղդվել է Նեղոսի կոկորդիլոսներով լի լճակում։ Ենթադրվում է, որ գիշատիչները հարձակվել են տղամարդու վրա և կերել նրան։ Եվս երկու տղամարդ փորձել են գտնել ու փրկել մարգարեին, բայց չի հաջողվել:


Նույն օրը ավելի ուշ զոհվածի մնացորդները հայտնաբերվել են գետում։ Ոստիկանության աշխատակիցները տեղի բնակիչներին հորդորել են զերծ մնալ կոկորդիլոսներով գետերում լողալուց կամ հոգևոր պրակտիկաներից:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր