Փաշինյանի տեսության ‹‹պերճանքն ու թշվառությունը›.Ադրբեջանը Տավուշի գյուղերն իր ռшզմական վերահսկողության տակ վերցնելով՝ ապահովում է Նոյեմբերյանից մինչև Մեղրի կարևոր դիրքերը վերահսկելու հնարավորությունը          Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ. 168.am       Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն իսկ պետական հիմնարկների աշխատակիցներին ուղիղ ասվել է՝ կազատվեն աշխատանքից․ «Հրապարակ»    

27 հուն 2024 13:54

Ազոտով մահապատժի ենթարկված առաջին ամերիկացու տանջանքների մասին ավելի մանրամասներ

Ազոտով մահապատժի ենթարկված առաջին ամերիկացու տանջանքների մասին ավելի մանրամասներՔենեթ Յուջին Սմիթը՝ առաջին մարդը, որը Միացյալ Նահանգներում մահապատժի է ենթարկվել մաքուր ազոտի կիրառմամբ, իր մահից առաջ տանջվել է:


Մահապատժի մանրամասները հայտնել է Alabama Local News-ը:


Տղամարդուն՝ գոտիներով կապած, մահապատժի սենյակ են բերման ենթարկել, որից հետո նրա դեմքին շնչառական դիմակ են դրել։ Երկու րոպե անց այն բանից հետո, երբ Ալաբամայի գլխավոր դատախազ Սթիվ Մարշալը հրամայել է մահապատժի ենթարկել, գազը սկսել է անցնել դիմակի մեջ: Լրագրողների տեղեկություններով՝ Սմիթը սկսել է փաթաթվել ու ջղաձգվել։ Եվս մի քանի րոպե անց նա թուլացել է և ուղղակի ծանր շնչելիս է եղել՝ շնչահեղձ լինելով։


Յոթ րոպե անց ուղղիչ բանտի աշխատակիցը թեքվել է դեպի բանտարկյալն ու զննել նրա դեմքը՝ նախքան իր դիրքին վերադառնալը: Մահապատժի ենթարկվածը դադարել է շնչել եւս յոթ րոպե անց։ Մահապատժի սկզբից մինչև մահը հայտարարելն անցել է ընդհանուր առմամբ 19 րոպե։


Ավելի ուշ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը հայտարարել է, որ ԱՄՆ-ում ազոտով մահապատիժները խոշտանգում են մարդկանց։ Նա նշել է, որ ազոտային գազով շնչահեղձության նոր և չփորձարկված մեթոդը կարող է լինել խոշտանգում կամ դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունք:


Սմիթը մահապատժի էր դատապարտվել 1988 թվականին Քոլբերտ շրջանի իր տանը Էլիզաբեթ Դորլեն Սենեթի վարձու սպանության կազմակերպմանը մասնակցելու համար: Սենեթը քահանայի կին է եղել, որը ծեծի էր ենթարկվել ու դանակահարվել: Սմիթը սպանությունից հետո խոստովանել էր իր մասնակցությունը հանցագործության մեջ, և դատարանի արձանագրությունները ցույց են տալիս, որ նրան վճարել են մոտ 1000 դոլար Էլիզաբեթ Սենեթին սպանելու համար:


Սենեթի ամուսինը, որը ընտանիքի անդամներին խոստովանել էր, որ վարձել է Սմիթին ու նրա հանցակցին կնոջը սպանելու համար, անմիջապես հետո ինքնասպանություն էր գործել: Հանցակիցը դատապարտվել էր, իսկ ավելի ուշ՝ մահապատժի ենթարկվել 2010-ին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր