Սպասվում է անձրև, ամպրոպ նաև կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերին          Մայիսի 10-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Վիրահայոց թեմը աջակցում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» համազգային շարժմանը    

29 հուն 2024 11:24

Աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի եզրին է. Թրամփ

Աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի եզրին է. ԹրամփԱշխարհը գտնվում է երրորդ համաշխարհային պատերազմի եզրին։ Այս մասին գրել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցցանցում՝ Մերձավոր Արեւելքում ամերիկյան ռազմակայանի դեմ գրոհից հետո։

Նրա խոսքով՝ անօդաչուի գրոհը Հորդանանում ԱՄՆ ռազմակայանի դեմ, որի հետեւանքով զոհվել է երեք ամերիկացի զինծառայող եւ շատերը վիրավորվել են, Ամերիկայի համար ահավոր օր է նշանավորում։ Միացյալ Նահանգների դեմ այդ անպատկառ գրոհը Ջո Բայդենի թուլության եւ կապիտուլյացիայի եւս մեկ ահավոր եւ ողբերգական հետեւանքն է։

«Այդ հարձակումը երբեք չէր լինի, եթե ես լինեի նախագահ, դրա նվազագույն շանս անգամ չէր լինի։ Ճիշտ այնպես, ինչպես տեղի չէին ունենա Իսրայելի վրա Իրանի կողմից աջակցվող ՀԱՄԱՍ-ի գրոհները, հակամարտությունն Ուկրաինայում։ Մենք գտնվում ենք երրորդ համաշխարհային պատերազմի եզրին»,- գրել է Թրամփը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր