Իշխանությունների որոշումը արգելել Ամենայն Հայոց Կաթողիկոսին մասնակցել Իլիա Բ-ի հnւղարկավորությանը, խայտառակություն է          Տեսանյութ.Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի Խոր վիրապում բանտարկվելու հիշատակը       Կարևոր է նախանշել կարմիր գծերը, մենք չենք համագործակցելու ՔՊ-ի և Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժի հետ    

29 հուն 2024 17:53

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է տվել

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է տվելՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է պաշտոնը լքելու որոշման մասին։
Ղարիբաշվիլին վարչապետի պաշտոնը զբաղեցրել է երկու անգամ՝ 2021-ից 2024 թվականներին և 2013-ից 2015 թվականներին։ Նա միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի աջ ձեռքն էր «Վրացական երազանք» կուսակցության հիմնադրման ժամանակ, որը երկիրը ղեկավարում է 2012 թվականից։

Սկզբում Ղարիբաշվիլին ղեկավարում էր ՆԳՆ-ն, ապա 2013 թվականին վարչապետի պաշտոնում փոխարինեց անձամբ Իվանիշվիլիին՝ այդ պաշտոնում մնալով մինչև 2015 թվականի վերջ։ Ղարիբաշվիլին այնուհետև դարձավ Վրաստանի պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետը (31 տարեկան)։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր