Ամուսնուս կյանքը վտանգված է, դիմում եմ ամբողջ աշխարհին. Վիգեն Էուլջեքջյանի կնոջ ահազանգը          Տեսանյութ.Թուրքիայում նորից մոլեգնում են անտառային հրդեհները       Բաքվում պահվող հայ գերիների շրջանում եղել են ինքնասպանության փորձեր. «Ազատություն»    

30 հուն 2024 13:11

Երևանում պղծել են շրջափակված Լենինգրադի երեխաների հուշակոթողը.ՌԴ Քննչական կոմիտեի նախագահը հանձնարարել է քրեական գործ հարուցել

Երևանում պղծել են շրջափակված Լենինգրադի երեխաների հուշակոթողը.ՌԴ Քննչական կոմիտեի նախագահը հանձնարարել է քրեական գործ հարուցելSputnik Արմենիան հայտնում է, որ Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ քաղաքացի Սամվել Շիրինյանի գործողությունները ստուգելու խնդրանքով:
 
Դատախազությունից Tert.am-ին հայտնեցին, որ առավոտյան դիմում ստացել են, և օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել դիմումին:
 
Ըստ աղբյուրի՝ երեկ ոմն Սամվել Շիրինյանի տեսանյութ էր հայտնվել սոցցանցերում, որում երևում էր, թե ինչպես է նա հուշարձանի մոտից պոկում ռուսական եռագույնով ժապավենները, տրորում դրանք, ապա գցում շրջափակված Լենինգրադի երեխաների հուշարձանին դրված ծաղիկները:
 
Հունվարի 26-ին Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը շրջափակված Լենինգրադի երեխաների հուշարձանի մոտ կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված Լենինգրադի շրջափակման վերացման 80-ամյակին: Հուշակոթողին ծաղկեպսակներ, ծաղիկներ էին խոնարհել ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի, վետերանների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, Երևանի դպրոցների աշակերտները:
 
«Անթույլատրելի ենք համարում այն գործողությունները, որոնք ազգամիջյան երկպառակտություն են հրահրում և այլատյացության հիման վրա բռնության կոչ են անում Հայրենական մեծ պատերազմի տարիներին տեղի ունեցած իրադարձությունների և Ռուսաստանի Դաշնության հասցեին հնչեցրած արտահայտությունների նկատմամբ», - նշել է Ֆեֆիլովը:
 
ԱՊՀ գործերով Դաշնային գործակալությունների, արտերկրում բնակվող հայրենակիցների անունից և միջազգային հումանիտար համագործակցությամբ նա խնդրել է Աննա Վարդապետյանին ստուգում անցկացնել և իրավական գնահատական տալ Սամվել Շիրինյանի գործողություններին՝ նրան քրեական պատասխանատվության ենթարկելով:
Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է քրեական գործ հարուցել Երևանում պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանը պղծելու դեպքի առթիվ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր