Ավինյանը փորձում է լավացնել թիմակիցների հետ հարաբերությունները․«Հրապարակ»

Իրավապահները բերման էին ենթարկել Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետ, ՔՊ-ական Արման Բարխուդարյանին եւ թաղապետարանի այլ պաշտոնյաների՝ գնումների գործընթացը ոչ պատշաճ կատարելու կասկածով: Տեղեկություններ կային, որ կասկածյալների ցանկում է նաեւ Սաշա Կատվալյանը: Դրանից օրեր անց նա ազատվեց խորհրդականի պաշտոնից, իսկ օրերս նշանակվեց քաղաքի աղբահանության տնօրենի պաշտոնին: Ըստ որոշ լուրերի, այս նշանակումը վատ է ընդունվել մի շարք ՔՊ-ականների, այդ թվում` Նիկոլ Փաշինյանի կողմից։ Ոմանք կարծում են, որ Ավինյանը փորձում է թիմակիցների հետ լավացնել հարաբերությունները եւ չի մերժել Սուրեն Պապիկյանի խնդրանքը: Իսկ Պապիկյանի հետ անջրպետ էր առաջացել ՔՊ վարչության հայտնի ընտրություններից հետո։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 31․ 01․ 24 թ համարում։