Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ, սա մեր կյանքն է. Վ. Հովհաննիսյան          Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա տուժած       Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

31 հուն 2024 12:03

Տեսանյութ.Մտավախություն կա, որ կարող են պարտադրել, որ ՀՀ-ն 29,800 քառ․ կմ է և դա է ամբողջ ՀՀ պատմությունը.կարող ենք անվավեր ճանաչել Կարսի պայմանագիրը և վերցնել Նախիջևանը

Մտավախություն կա, որ կարող են պարտադրել, որ ՀՀ-ն 29,800 քառ․ կմ է և դա է ամբողջ ՀՀ պատմությունը.կարող ենք անվավեր ճանաչել Կարսի պայմանագիրը և վերցնել ՆախիջևանըՀիմնավորված չէ «Հայոց պատմություն» առարկայի փոփոխության մոտեցումը։ Մի քանի ուսուցիչների առաջարկով առարկայի փոփոխությունը միանգամից կառավարության օրակարգ տանելը և որոշման նախագիծ ներկայացնելը լուրջ մոտեցում չէ։ «ՓաստԻնֆոյի» եթերում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, պատմաբան, պ․գ․ դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը։

Բանախոսի դիտարկմամբ, բովանդակային առումով մտավախություններ կան, քանի որ մի բան է ՝ Հայոց պատմությունը, մեկ այլ բան՝ Հայաստանի պատմությունը։ Հայոց պատմությունը միայն Հայաստանի պատմություն չէ, այլև հայ ժողովրդի պատմությունն է։ Ինքնին Հայոց բառը արդեն իսկ Հայաստան է նշանակում։ Դատելով փորձից, մտավախություն կա, որ կարող են պարտադրել, որ Հայաստանը 29,800 քառ․ կմ է և դա է ամբողջ Հայաստանի պատմությունը։ Դրան գումարած, կարող է սահմանազատում տեղի ունենալ և տարածքը ավելի փոքրանա։

Պրոֆեսորը կարծում է, որ մեզ համար վիրավորական է, երբ թշնամական երկիրը ստիպում է մեզ Սահմանադրություն փոխել։ Պետք է խոստովանել, որ անկախության հռչակագիրը մեր վերջին 32 տարվա պատմության կարևորագույն փաստաթուղթն է։ Այս փաստաթղթից շեղվելը, նշանակում է շրջել պատմության ընթացքը։ Ադրբեջանի պահանջները բավարարելով, փաստորեն, թաղում ենք մեր պետականությունը։

Պատմաբանի խոսքերով, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ չկա իրավունքի ուժ, կա ուժի իրավունք։ Սա պատահական հայտարարություն չէր։ Որտեղ որ Ադրբեջանին ձեռնտու է իրավունքի ուժը՝ կառաջնորդվի իրավունքի ուժով, որտեղ որ ձեռնտու է ուժի իրավունքը՝ կառաջնորդվի ուժի իրավունքով։ Սահմանազատման ընթացքում Ադրբեջանն առաջնորդվելու է ուժի իրավունքով, քանի որ 1918-20 թթ․ քարտեզներով Ադրբեջանի սահման գոյություն չուներ և Արցախը պաշտոնապես չի եղել Ադրբեջանի կազմում։

«Կարսի պայմանագրով սահմանազատում անելը մեզ կզրկի Նախիջևանին տիրելու իրավական հիմքից, քանի որ ցանկացած պահի կարող ենք անվավեր ճանաչել Կարսի պայմանագիրը և վերցնել Նախիջևանը»,- ասել է Խ․ Ստեփանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր