ՔՊ պատգամավոր Դավիթ Առուշանյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել          Կրակոցներ՝ Երևանում. կասկածյալը Հայաստանում հայտնի գործարարներից մեկի՝ գաղութից նոր ազատված որդին է       Այն ինչ ներկայիս ԱԳ նախարարը հայտարարում է և դրսևորում է, այն է ինչ ադրբեջանցիներն ուզում են    

31 հուն 2024 14:59

Էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում՝ ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրերում, կատարվում են խուզարկություններ․ ՔԿ

Էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում՝ ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրերում, կատարվում են խուզարկություններ․ ՔԿՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում և Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում իրականացվող երկու տարբեր քրեական վարույթներով ՀՀ Քննչական կոմիտեի քննիչների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական լայնածավալ գործողություններ, այդ թվում՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում՝ ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրերում, կատարվում են խուզարկություններ:


Այս մասին հայտնել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանն՝  անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, թե  ձերբակալվել են Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը և այլ անձինք:


Գոռ Աբրահամյանը նշեց, որ մանրամասների մասին ըստ անհրաժեշտության կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:


Հիշեցնեք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը։


Հավելենք նաև, որ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում նշել է, թե տեղյակ չէ՝ Ազգային անվտանգության ծառայությո՞ւնն է մտել նախարարություն, թե՞ ուրիշ կառույց։


Լրագրողների դիտարկմանը, որ փոխնախարար Անի Իսպիրյանի ազատումը համընկե՞լ է այս գործողությունների հետ՝ նախարարն արձագանքեց, թե դա ընդամենը պատահականություն է և հայտնել, որ  իր տեղակալը 1,5 ամիս առաջ ասել էր, որ ամուսինը Հոլանդիայում աշխատանք է ստացել, ու պատրաստվում են տեղափոխվել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր