Քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ երկու ադրբեջանցի հարձակվել են իր վրա ու ծեծի ենթարկել          Տարադրամի ինչ փոխարժեքներն են ներկայացված մայիսի 20-ի համար       Իրանի նախագահը, ինչպես նաև ուղղաթիռի մյուս բոլոր ուղևորները զոհվել են    

31 հուն 2024 18:06

Վաղվանից ՀՀ քաղաքացիները կկարողանա Արաբական Միացյալ Էմիրություններ մուտք գործել առանց մուտքի արտոնագրի.ԱՄԷ դեսպան

Վաղվանից ՀՀ քաղաքացիները կկարողանա Արաբական Միացյալ Էմիրություններ մուտք գործել առանց մուտքի արտոնագրի.ԱՄԷ դեսպանՀայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Նարիման Ալ-Մուլլան իր անկեղծ շնորհավորանքն է հղել բարեկամ հայ ժողովրդին՝ ս․թ․ փետրվարի 1-ից ԱՄԷ մեկնելիս նախապես մուտքի արտոնագիր ստանալու պահանջից  ազատվելու կապակցությամբ;

«Մեր հայ եղբայրներն ու քույրերը վաղվանից կկարողանան Արաբական Միացյալ Էմիրություններ մուտք գործել առանց մուտքի արտոնագրի»,- նշված է ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

Դեսպանը նաև շեշտել է, որ մուտքի արտոնագրերը փոխադարձաբար վերացնելու որոշումն արտացոլում է երկու երկրների միջև փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների խորությունը և դրանք ի շահ երկու երկրների զարգացնելու համատեղ ցանկությունը՝ հավելելով, որ այն կնպաստի ոչ միայն երկու երկրների միջև զբոսաշրջության, առևտրի, տնտեսության և ներդրումների ոլորտներում հարաբերությունների ամրապնդմանը, այլ նաև կնպաստի երկու բարեկամ ժողովուրդների միջև մշակութային և քաղաքակրթական փոխգործակցության խորացմանը։

«ՀՀ քաղաքացիների համար ԱՄԷ մուտքի արտոնագրերի ազատականացումը մեր կառավարությունների կողմից ձեռնարկված համատեղ ջանքերի արդյունքն է, որն ուղղված է  բոլոր մակարդակներում երկկողմ բարեկամական հարաբերությունների համար ավելի լայն հորիզոններ բացելուն  և երկու երկրների շուկաներում գործարար համայնքների ու մասնավոր հատվածի համար նոր խոստումնալից հնարավորություններ ստեղծելուն։ Այսպիսով՝ հույս ունենք խթանել հայ գործարարների և ընկերությունների ներդրումներն ԱՄԷ-ում»,- ասել է Ալ-Մուլլան։

Համարելով  2023 թվականը հաջող տարի երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման տեսանկյունից՝ դեսպանը հիշեցրել է, որ ԱՄԷ-ն և ՀՀ-ն  նախորդ տարի նշել են դիվանագիտական հարաբերությունների հիմնադրման 25-ամյակը: Նա ընդգծել է, որ 2023 թ․-ի  ընթացքում երկու երկրների միջև համագործակցությունը հանգեցրել է բազմաթիվ շոշափելի ձեռքբերումների, որոնք արտահայտվել են ոչ միայն առևտրաշրջանառության աճով, որը 2023 թ․-ի 11 ամիսների ընթացքում հասել է ավելի քան 1,9 միլիարդ դոլարի (ըստ արտահանող երկրի), այլ նաև բարձրաստիճան պաշտոնյաների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների միջև փոխայցելությունների ակտիվացմամբ, ինչպես նաև՝ երկուստեք առաջնահերթ ոլորտներում փոխըմբռնման հուշագրերի ստորագրմամբ։

Այս համատեքստում՝ դեսպանը մասնավորապես բարձր է գնահատել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցն ԱՄԷ, ինչպես նաև ԱՄԷ պետնախարար Ահմադ Ալ-Սայեղի և վերջերս Ալի Ալ-Նուայմիի գլխավորած ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի պատվիրակության այցերը Հայաստան՝ կարևորելով նաև 2023թ․-ին Երևանում կայացած հայ-էմիրաթական առաջին գործարար համաժողովը և ՀՀ մասնակցությունն ԱՄԷ-ում տեղի ունեցած COP28-ի համաժողովին, որն արժևորվել է նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ԱՄԷ կիբեռանվտանգության խորհրդի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ։

Ալ-Մուլլան գոհունակությամբ հայտնել է նաև էմիրաթական ավիաընկերությունների (Fly Dubai, Air Arabia և Wizz Air) կողմից երկու երկրների միջև շաբաթական մոտ 30 ուղիղ չվերթների իրականացումը՝ այն կարևոր գործոն համարելով զբոսաշրջության և բիզնեսի ոլորտներում համագործակցության զարգացման շարունակական դինամիկայի պահպանման տեսանկյունից։

Դեսպանը եզրափակել է խոսքն՝ ասելով․

«Վիզային ռեժիմի չեղարկման արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո ակնկալում ենք երկու երկրների միջև ուղիղ չվերթների թվի և զբոսաշրջային հոսքերի քանակի ավելացում, ինչպես նաև երկու բարեկամ ժողովուրդների միջև մշակութային երկխոսության ամրապնդում։ Մենք հաստատում ենք մեր նվիրվածությունը ՀՀ-ի հետ կամուրջներ կառուցելու և հեռանկարային  համագործակցություն զարգացնելու նկատմամբ, ինչն ամրապնդում է իմ համոզմունքը, որ մեր երկրների միջև համագործակցությունը սահմաններ չունի, և որ ԱՄԷ-ի և ՀՀ-ի միջև բարեկամությանն ու գործընկերային հարաբերություններին սպասվում է պայծառ ապագա»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր