Արշակ Կարապետյանի շարժումը կուսակցություն կդառնա՞. «Փաստ»
![Արշակ Կարապետյանի շարժումը կուսակցություն կդառնա՞. «Փաստ» Արշակ Կարապետյանի շարժումը կուսակցություն կդառնա՞. «Փաստ»](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-12/1545205446_13072.jpg)
«Փաստ» թերթի տեղեկություններով, բավական մեծ թվով քաղաքական գործիչներ և ուժեր, ինչպես ՀՀ-ից, այնպես էլ Սփյուռքից, առաջիկայում կհայտարարեն Կարապետյանի ստեղծած շարժմանը միանալու մասին։ Նաև մոտակա մեկ ամսում նախատեսվում է մի քանի նոր գրասենյակների բացում: Մեր աղբյուրների փոխանցմամբ, սպասվում է նոր հայտարարություն, որի հիմնական շեշտադրումները կապված կլինեն Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու անհրաժեշտության հետ:
Ի դեպ, ուշագրավ է, որ Արշակ Կարապետյանի՝ շարժում նախաձեռնելու հայտարարությունից հետո ու նրա շուրջ որոշակի համախմբման գործընթացին զուգահեռ անհանգստության նշաններ են զգացվում Ադրբեջանում, որտեղ իշխանության տակ գործող լրատվամիջոցներն անընդհատ հարձակվում են ՀՀ պաշտպանության նախկին նախարարի ու նրա ստեղծած շարժման ուղղությամբ:
Հավելենք, որ, ըստ տարածվող լուրերի, շարժումը շուտով կհայտարարի կուսակցություն դառնալու մասին: Թե երբ կլինի դա, Կարապետյանի «ճամբարից» ճշտել չհաջողվեց:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 01. 02․ 24 թ համարում։