Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել սեպտեմբերի 20-ի համար          Թիկնապահներից էլ է վախենում․Փաշինյանը չի վստահում իր թիկնազորին․«Հրապարակ»       Ինչու է Միքայել Մինասյանը ամեն ամիս գումար տվել Նիկոլ Փաշինյանի խմբագրած թերթին. «Ժողովուրդ»    

01 փետ 2024 12:35

Սիմոնյանի ու նրա մտերիմների շուրջ իրավիճակ փոխվում է..Փաշինյանը կանաչ լույս է վառել, որ Սիմոնյանի նկտամամբ պատժամիջոցներ կիրառվեն

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շուրջ օղակը սեղմվում է, գրել է Armlur.am-ն ու հավելել. Սիմոմյանի ու նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ իրավական ու պետական ճնշումների մի նոր ալիք է սկսվել:
Բանն այն է, որ Ալեն Սիմոնյանն արդեն տեւական ժամանակ է՝ ինչ իրեն արտոնյալի պես է պահում ու այնքան է հատել թույլատրելի սահմանները, որ ՔՊ-ում դժգոհությունների մեծ ալիք է առաջացրել նրա այս պահվածքը:

Ալեն Սիմոնյանը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, օգտագործում է պետական լծակները իր ու իր շրջապատի բարեկեցությունն ու ֆինանսն ապահովելու համար:
Վերջին շրջանում բոլոր այն մրցույթներին, որոնց մասնակցել է Ալեն Սիմոնյանի եղբայրը կամ նրա մտերիմներից որւէ մեկը, տարբեր ճանապարհներով հենց նրանք են դառնում այդ մրցույթի հաղթող:

Ահա, Ալեն Սիմոնյանի նկատմամբ ձեւավորված այս անպատժելիության մթնոլորտը բարկացրել է ՔՊ-ականներին, ու նրանք պարբերաբար այս մասին զեկուցել են Նիկոլ Փաշինյանին ու պահանջել են զսպել Սիմոնյանին:
Եթե սկզբում Փաշինյանն ականջալուր չէր լինում իր թիմակիցներին ու ոչինչ չէր ձեռնարկում, ապա հիմա նա կանաչ լույս է վառել, որ Սիմոնյանի նկտամամբ պատժամիջոցներ կիրառվեն: Սրա առաջին ծիլերը երևացին օրեր առաջ:

«Ժողովուրդ օրաթերթ»-ը դեռ հունվարի 11-ին գրել էր, որ ԲՏԱ նախարարությունը սանկցիա է կիրառել ԱԺ նախագահի կնոջ՝ Freenews.am-ի նկատմամբ, քանի որ պարտքերը չի մարել:
Երեկ էլ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի կինը՝ Անի Գեւորգյանը:
Այսինքն, Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամների ու նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ իրավական ու պետական ճնշումների ալիք է սկսվել:

Մեզ մնում է սպասել զարգացումներին:
Մի բան հստակ է՝ Ալեն Սիմոնյանը, լինելով ԱԺ նախագահ ու ՔՊ վարչության անդամ, իր թիմի ներսում չունի աջակցություն, հակառակը՝ ՔՊ-ականները ծափահարություններով ու ոգեւորությամբ են ընդունում Ալեն Սիմոնյանի ու նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ կիրառվող այս ճնշումները:
ArmLur.am-ը առաջիկայում կներկայացնի փաստեր՝ ինչպես է Սիմոնյանի ու նրա մտերիմների շուրջ իրավիճակ փոխվում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր