Կենդանակերպի այս նշանների համար մայիսի սկիզբը շատ հաջողակ կլինի, ճակատագիրը նրանց կանաչ լույս կտա          ԱՄՆ-ն կարող է դուրս բերել զորքերը Իտալիայից և Իսպանիայից, Իտալիան մեզ ընդհանրապես չի օգնել, իսկ Իսպանիան իրեն սարսափելի է պահել       ԿԸՀ–ն ընտրություններին առաջադրված 19 ուժից 8–ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել և 48 ժամ է տվել դրանք ուղղելու համար    

01 փետ 2024 17:22

Ալեն Սիմոնյանի եղբոր կինը երկու ամսով կալանավորվեց

Ալեն Սիմոնյանի եղբոր կինը երկու ամսով կալանավորվեցԱլեն Սիմոնյանի եղբոր կնոջը՝ Անի Գևորգյանին երկու ամսով կալանավորեցին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սիներջի» ընկերության գլխավոր տնօրեն ու հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանը երկու ամսով կալանավորվել է։ Աշոտ Հովհաննիսյանը նաև «Վիցե միսս Եվրոպա-2005» գեղեցկության մրցույթում հաղթած հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նախօրեին ձերբակալվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի կինը` Անի Գևորգյանը: 

Ըստ մամուլի՝ վերջինս երկար տարիներ աշխատել է IT ամենահայտնի կազմակերպություններից մեկում` «Սիներջիում»` ծրագրերի ղեկավար է եղել: Մոտ մեկուկես տարի առաջ «Սիներջին» էկոնոմիկայի նախարարության հայտարարած տենդերներից մեկին է մասնակցել: Ահա սա էլ հիմք է դարձել վերջին օրերի ձերբակալությունների համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր