Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը          Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն       Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին    

02 փետ 2024 09:06

Նաիրա Զոհրաբյանն ու Գեւորգ Պետրոսյանը մարզային հանդիպումներ են սկսել․«Հրապարակ»

Նաիրա Զոհրաբյանն ու Գեւորգ Պետրոսյանը մարզային հանդիպումներ են սկսել․«Հրապարակ»«Հրապարակ» օրաթերթը գրում է․  ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը եւ մի խումբ համախոհներ կուսակցություն են ուզում ստեղծել։
 
Տեղեկացանք, որ Զոհրաբյանն ու Գեւորգ Պետրոսյանը վերջին օրերին մարզային հանդիպումներ են սկսել, հանդիպում են անկուսակցական գործիչների, շարքային բնակիչների հետ, անսպասելի այցելություններ են կազմակերպում անծանոթ անձանց տներ, բացում են դռներն ու ներս մտնում՝ տեղեկացնելով իրենց մտադրությունների մասին։
 
Հավանաբար, սա կատարվում է առաջիկա քաղաքական գործունեության շրջանակներում: Նրանք արդեն եղել են Շիրակի մարզում, իսկ առաջիկայում նախատեսում են Գեղարքունիքի մարզ այցելել։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 02․ 02․ 24 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր