Եթե «Պատիվ ունեմ»–ը չունի ՔՊ-ականների ստորագրություններ, չի բերում 54 ստորագրություն, «իմպիչմենտի» գործընթացը հօգուտ վարչապետի է լինելու          Սրանք փորձում են վերադարձնել այն օրերը, երբ ազգային ամեն ինչն արգելված էր, երբ եկեղեցի մտնելը ռիսկ էր       Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով    

02 փետ 2024 11:37

Իրանի հոգևոր առաջնորդը հրահանգել է խուսափել ԱՄՆ-ի հետ ուղիղ հակամարտությունից

Իրանի հոգևոր առաջնորդը հրահանգել է խուսափել ԱՄՆ-ի հետ ուղիղ հակամարտությունիցԻրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ամերիկյան բազայի վրա հարձակումից հետո հարաբերությունների վատթարացման ֆոնին հրահանգել է խուսափել ԱՄՆ-ի հետ ուղղակի ռազմական հակամարտությունից։ Այդ մասին գրում է New York Times-ը՝ հղում անելով իրանական աղբյուրներին։

Կիրակի օրը անօդաչու թռչող սարքով հարձակվել են Հորդանանի հյուսիս-արևելքում գտնվող ամերիկյան բազայի վրա։ Պաշտոնապես երեք ամերիկացի զինվորական է զոհվել, ավելի քան 40 զինվոր վիրավորվել։ Ամերիկացիները տարածաշրջանում Իրանի հետ կապված խմբավորումներին մեղադրել են ռազմական օբյեկտի վրա հարձակման համար: Սպիտակ տունը խոստացել է պատասխանել Մերձավոր Արևելքում իր զինվորականների դեմ կազմակերպած հարձակմանը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր հերթին նշել է, որ պատասխանը կարող է լինել «բազմաստիճան, տեղի ունենալ փուլերով և պահպանվել տևական ժամանակ»։

Ըստ պարբերականի՝ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդն այս շաբաթ արտակարգ նիստ է անցկացրել՝ քննարկելու իրավիճակը։ Աղբյուրների համաձայն, այաթոլլահ Խամենեիին հանդիպման մասնակիցների կողմից ծրագրերը փոխանցելուց հետո նա տվել է հստակ հրահանգներ՝ խուսափել ԱՄՆ-ի հետ ուղիղ պատերազմից և Իրանին հեռացնել ամերիկացիներին սպանած խմբավորումների գործողություններից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր