Սահմանադրության բարեփոխումը կարելի է այնպես անել, որ հաջորդ 30 տարին Փաշինյանը հանգիստ կառավարի երկիրը, օրինակ որպես նախագահ
![Սահմանադրության բարեփոխումը կարելի է այնպես անել, որ հաջորդ 30 տարին Նիկոլ Փաշինյանը հանգիստ կառավարի երկիրը, օրինակ որպես նախագահ Սահմանադրության բարեփոխումը կարելի է այնպես անել, որ հաջորդ 30 տարին Նիկոլ Փաշինյանը հանգիստ կառավարի երկիրը, օրինակ որպես նախագահ](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-09/1538197660_949056.jpg)
Ինչպես նշել է vestikavkaza.ru -ի ավագ վերլուծաբան Անդրեյ Պետրովը, Ալիևի ու Փաշինյանի հայտարարությունների համաժամանակությունը վկայում է Բաքվի և Երևանի դիրքորոշումների համընկման մասին, որն է Ադրբեջանի տարածքի նկատմամբ պահանջները Հայաստանի Սահմանադրությունից ջնջելու անհրաժեշտությունը։ «Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն ուղղակիորեն է բարձրացնում Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագրին հղումը վերացնելու հարցը։ Պահանջը տրամաբանական է, քանի որ առանց դրա պետությունների միջև խաղաղության պայմանագրի ստորագրումն անհարկի իրավական հակասություններ կստեղծի,– ասել է նա,– միևնույն ժամանակ, մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը համաձայնում է այդ քայլին, որը դրական զարգացում է հայ-ադրբեջանական կարգավորման հարցում: Բացի դա Փաշինյանը կօգտվի առիթից վերաշարադրելու Սահմանադրությունն իր համար, նա ընդամենը 48 տարեկան է և ակնհայտորեն չի ծրագրում հրաժարվել իշխանությունից։ Սահմանադրության բարեփոխումը կարելի է այնպես անել, որ հաջորդ 30 տարին Նիկոլ Փաշինյանը հանգիստ կառավարի երկիրը, օրինակ որպես նախագահ: Բացի դա Երևանը ճանապարհ է փնտրում Թուրքիայի հետ սահմանները բացելու համար, իսկ դա անհնար է առանց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրի»։
«Կարելի է կանխատեսել, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը կողմ կքվեարկի նոր Սահմանադրությանը: Ադրբեջանի հողերի նկատմամբ պահանջներից հրաժարվելը կնվազեցնի Հայաստանում ռևանշիստական քաղաքականության վերսկսման հնարավորությունները, մարդիկ հիմա ուզում են, որ պատերազմը չվերադառնա տարածաշրջան, և բոլորը կարողանան ապրել խաղաղության և հանգստության մեջ: Իհարկե, ազգայնականները կփորձեն դիմակայել դրան, բայց Նիկոլ Փաշինյանը կօգտագործի նրանց գործունեությունը հենց իրենց դեմ հայկական ազգայնականությունը ներկայացնելով որպես Հայաստանի առաջ գնալուն խանգարող հիմնական խոչընդոտ»,- եզրափակել է Vestnik Kavkaza-ի ավագ վերլուծաբանը։