Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          ԱՄՆ-ի կողմից Իսրայելի վրա ազդելու անկարողությունը կարող է խափանել հուշագիրը       «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»    

03 փետ 2024 09:22

ՔՊ-ականները նախընտրական եռուզեռի մեջ են․ «Հրապարակ»

ՔՊ-ականները նախընտրական եռուզեռի մեջ են«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նոր սահմանադրության շուրջ քննարկումներին զուգահեռ, լուրեր կան, որ ՔՊ-ականներն արդեն նախընտրական եռուզեռի մեջ են, տարածքներ են փնտրում, որ սահմանադրական հանրաքվեի համար նախընտրական շտաբներ բացեն։

Մեզ լուրեր հասան, որ Շիրակում են փորձել մի տարածք վարձակալել։ Սեփականատիրոջն ասել են, որ ընդամենը 4 ամսով է պետք։ Ինչից կարելի է ենթադրել, որ Փաշինյանը փորձելու է առաջիկա 4 ամսում կյանքի կոչել սահմանադրական հանրաքվեն։ Բայց, հավանաբար, դեռ քչերն են տեղեկացված այս մասին, քանզի երեկ մի քանի ՔՊ-ականներ հերքեցին շտաբներ բացելու մասին լուրերը։ Ի դեպ, Գյումրիում ՔՊ գրասենյակն է փոխվել՝ մոտեցել են մարզպետարանին։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 03․ 02․ 24 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր