Սպասվում է ձյուն, մառախուղ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          Փետրվարի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ»    

04 փետ 2024 23:38

Տեսանյութ.«Մեգամոլ»-ում կնոջ և երեխայի աչքի առաջ դшնшկшհшրել են տղամարդուն

«Մեգամոլ»-ում կնոջ և երեխայի աչքի առաջ դանակահարել են տղամարդունԱյսօր դանակահարություն է տեղի ունեցել «Մեգամոլ» առևտրի կենտրոնում: Ժամը 16։30-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ պարեկներն ու ոստիկանները «Մեգամոլ»-ի երկրորդ հարկում գործող «ֆուդ կորտ»-ի հատվածում հայտնաբերել են արնանման հետքեր և հագուստներ։ Մինչ շտապօգնության ժամանումը վիրավորին, ով դանակի մի քանի հարված է ստացել մարմնի տարբեր մասերում, տեղում օգնություն են ցուցաբերել անվտագնության աշխատակիցները, ապա ժամանած շտապօգնության բժիշկներին օգնել են վիրավորին տեղափոխել շտապօգնության ավտոմեքենան։

Ականատեսները հայտնում են, որ տղամարդը նշված վայրում եղել է իր կնոջ և երեխայի հետ, երբ դանակահարող տղամարդը մոտեցել է նրան և առանց որևե բան ասելու` իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով 3-4 հարված է հասցրել, ապա դեպքի վայրից դիմել փախուստի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր