Լարված իրավիճակ Գյումրիում, մանդատից հրաժարված «Մեր քաղաք»-ի Գյումրու ավագանու անդամը փոշմանել է          ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն ծրագրեր են գործարկել Ռուսաստանի հետ ռազմական հակամարտությանը նախապատրաստվելու համար       Հրկիզել են «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող «Honda ENS1»-ը    

06 փետ 2024 11:44

ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի այն ընկերությունների նկատմամբ, որոնք շրջանցում են Ռուսաստանի դեմ սահմանափակումները

ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի այն ընկերությունների նկատմամբ, որոնք շրջանցում են Ռուսաստանի դեմ սահմանափակումներըԵվրամիությունը, որպես Ռուսաստանի դեմ առաջիկա 13-րդ պատժամիջոցների փաթեթի մաս, սահմանափակող միջոցներ կկիրառի տարբեր երկրների ընկերությունների նկատմամբ, որոնք, ըստ ԵՄ-ի, ներգրավված են Մոսկվայի դեմ պատժամիջոցները շրջանցելու գործում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Պատժամիջոցները կազդեն բազմաթիվ մարդկանց և հաստատությունների, ինչպես նաև տարբեր երկրների ընկերությունների վրա, որոնք ներգրավված են մեր պատժամիջոցները շրջանցելու մեջ», - ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը Վարշավայում կայացած մամուլի ասուլիսում։

Բորելի խոսքով` պատժամիջոցների նոր փաթեթի վրա աշխատանքները շարունակվում են. փաթեթը կհաստատվի մինչև փետրվարի 24-ը՝ Ուկրաինա ՌԴ ներխուժման երկրորդ տարուն ընդառաջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր