Տեսանյութ.Նստեք տեղներդ, ձեններդ կտրեք, վեր ընկի տեղդ, ներվերս չուտեք          Պատգամավորին օրական հատկացվում է 22 000 դրամ, պարեկին՝ 11 000, իսկ ՀՀ մարտական հենակետում անձրևին, ձյանը նստած պայմանագրայինին՝ 1 700 դրամ       ՍԱՏՄ տեսուչները տնտեսվարողներից որպես կաշառք ստացել են վառելանյութ և տարբեր չափի գումարներ    

07 փետ 2024 09:14

Քննչական կոմիտեն լրացուցիչ «պատժամիջոցներ» է կիրառել․ «Հրապարակ»

Քննչական կոմիտեն լրացուցիչ «պատժամիջոցներ» է կիրառել․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեն ոչ միայն առանձնահատուկ դաժանություն է դրսեւորել «Սիներջիի» ներկա եւ նախկին աշխատակցուհիների` մանկահասակ երեխաներ ունեցող երկու կանանց նկատմամբ` կալանք միջնորդելով, այլեւ, պարզվում է` լրացուցիչ «պատժամիջոցներ» է կիրառել:

Մասնավորապես` արգելել է կանանց բոլոր տեսակցությունները, եւ նրանց այժմ ո՛չ ընտանիքի անդամները, ո՛չ պատգամավորները, ո՛չ դիտորդական աշխատանք կատարող հասարակական կազմակերպությունները չեն կարող այցելել: Նման լրացուցիչ սահմանափակումներ, որպես կանոն, կիրառվում են հոգեբանական ճնշումներ գործադրելու, «զոհերից» անհրաժեշտ ցուցմունքներ կորզելու համար, որպեսզի խախուտ մեղադրանքը մի կերպ հիմնավորեն կամ իրենց ուզած անձի դեմ ցուցմունքներ պոկեն»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր