Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել փետրվարի 23-ի համար          Ավտոմեքենայի հարվածի հետևանքով գազամատակարարման դադարեցում կլինի հետևյալ հասցեներում       Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կեղծ կայքէջ    

07 փետ 2024 10:04

Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ նախագահները չի բացառվում, որ հանդիպեն Շվեյցարիայում

Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ նախագահները չի բացառվում, որ հանդիպեն ՇվեյցարիայումՀայկական կողմը հնարավոր է համարում մարտին Շվեյցարիայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ խոսնակների հանդիպումը։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գրասենյակից։

Փետրվարի սկզբին Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար (IPU) Մարտին Չունգոնգը հայտարարել էր, որ մարտին կայանալիք միության հաջորդ վեհաժողովի շրջանակում նախատեսվում է անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հանդիպումը։

ԱԺ խոսնակի գրասենյակից հայտնել են, որ մարտի 23-27-ը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների նախատեսվող հանդիպման մասին հստակ առաջարկ դեռ չեն ստացել, սակայն նման հնարավորությունը չեն բացառում։

«Նման ձևաչափի հանդիպում ունենալը մեզ համար քննարկելի է»,– ասել են մամուլի ծառայությունից։

Այնտեղ նշել են, որ հստակ որոշում և պատասխան կկարողանան տալ հավելյալ տեղեկատվության առկայության պարագայում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր