Ծափաթաղում 3-ամյա տղայի կյանքից զրկած հայրը դատարանի որոշմամբ դատապարտվեց ցմահ ազատազրկման          Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի արտահանումը       Մարտի 26-ին և 27-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

08 փետ 2024 11:08

Նիկոլ Փաշինյանի խոսքը մանիպուլատիվ կերպով կտրել էին կոնտեքստից ու շրջանառել. վարչապետի խոսնակ

Նիկոլ Փաշինյանի խոսքը մանիպուլատիվ կերպով կտրել էին կոնտեքստից ու շրջանառել. վարչապետի խոսնակԱզգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը լրատվամիջոցներից մեկը մանիպուլատիվ կերպով կտրել էր կոնտեքստից եւ լուսապատկերի տեսքով արագ շրջանառել։ Այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ պարզաբանել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ հավելելով.

«Պահը բնականաբար բաց չէին թողել «կարկառուն փորձագետները»՝ շարունակելով անհիմն մեկնաբանությունների շարքը։

Կարճ ժամանակ անց լրատվամիջոցը հայցելով ընթերցողների ներողամտությունը՝ շտկել էր սեփական սխալը, թեեւ չէր ջանացել նույն ինտենսիվությամբ լուրը շրջանառել ու հասանելի դարձնել տոցիալական ցանցերում։

Վարչապետի ելույթի սույն հատվածը հրապարկում եմ ստորեւ, լրատվամիջոցի շտկված հրապարակումը՝ մեկնաբանությունների դաշտում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր