Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում. եղանակն՝ առաջիկա օրերին          Մայիսի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Տեսանյութ.Ինչպես հասկանալ, արդյոք երեխայի մոտ կա ուշադրության պակաս և հիպերակտիվության համախտանիշ    

09 փետ 2024 12:20

Էվերեստը սկսել է գարշահոտել.ալպինիստների կղանքը հավաքվում է մեծ տակառներում, ապա տեղափոխվում ճամբար

Էվերեստը սկսել է գարշահոտել.ալպինիստների կղանքը հավաքվում է մեծ տակառներում, ապա տեղափոխվում ճամբարԷվերեստ բարձացողներն այսուհետ պետք է ճամբարից ստանան կղանքի պարկեր, իսկ վերադարձին դրանք ստուգվելու են ու հանձնվեն ճամբար՝ ոչնչացման համար։ Այս մասին գրում է  BBC-ն։

«Մեր լեռները սկսել են գարշահոտել»,- ասել է Պասանգ Լհամու գյուղական համայնքի նախագահ Մինգմա Շերպան։

Քաղաքապետարանն այս նոր կանոնը սկսել է կիրառել որպես ավելի լայն միջոցառումների մաս: Ծայրահեղ ցածր ջերմաստիճանի պատճառով Էվերեստի վրա մնացած արտաթորանքն ամբողջությամբ չի քայքայվում:

«Մենք բողոքներ ենք ստանում, որ կղանքները տեսանելի են ժայռերի վրա, և որոշ ալպինիստներ հիվանդանում են: Սա անընդունելի է և խիստ վնաս է հասցնում մեր իմիջին», - ավելացրել է Մինգմա Շերմանը:

Ալպինսիտները մինչ լեռան գագաթը հասնելը օրեր են անցկացնում ճամբարում՝ հարմարվելու բարձրությանը, ջերմաստիճանին։ Դրա մոտակայքում տեղադրված  փոքրիկ վրանները ծառայում են որպես զուգարան, արտաթորանքը հավաքվում է մեծ տակառներում, ապա տեղափոխվում այլ վայր։

Ամեն ինչ բարդանում է, երբ սկսում է դեպի գագաթ արշավը։ Լեռնագնացները կարիքները հոգում են հիմնականում փորած փոքրիկ փոսերի մեջ, սակայն բարձրանալուն զուգահեռ ոչ միշտ է հնարավոր փոս փորելը։

Շատ քչերն են իրենց արտաթորանքը հետ բերում կենսաքայքայվող պարկերով։

Սրա հետևանքով աղբը շարունակում է մնալ հսկայական խնդիր Էվերեստի և տարածաշրջանի այլ լեռների համար, չնայած մաքրման արշավների թվի աճին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր