Տեսանյութ. Ինչո՞ւ են խուսափում պատասխանել՝ Ալիևին պատասխանատվության ենթարկելու նպատակ ունե՞ն, թե՝ ոչ

«Դուք կոնկրետ անձին եք հղում անում, Ադրբեջանի նախագահին այնտեղ իրավական ձևակերպում տրվեց նախարարի կողմից, որպեսզի այդ հստակ ձևակերպումը ճիշտ լինի, հարցում արեք Արդրադատության նախարարին»,-ասաց նա։
Հարցին, թե ՔՊ-ն որպես իշխող ուժ Ալիևին պատասխանատվության ենթարկելու քաղաքական նպատակ ունի՞, ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց․ «ՀՀ-ն որպես նպատակ դրել է բոլոր կատարված հանցագործությունների համար քայլեր ձեռնարկել, արդյունքում ո՞ր սուբյեկտը պատասխանատվության կենթարկվի՝ դա իրավական հարց է, նպատակը ձևակերպված չէ որևէ անձի դեմ, սուբյկետի դեմ, նպատակը հանցագործությունները պատժելն է, սա է մեր քաղաքական նպատակը»,-ասաց նա։