Վախենալով Ադրբեջանի նվիրատվությունների կորստից՝ Վատիկանը շրջվել է Ադրբեջանի կողմը          Կիրանցում գիշերը գաղտնի 3 սահմանային սյուն է տեղադրվել, կողքին դիմակավորված սահմանապահներն են       Թեհրանում չեն բացառում,կա՛մ վստահ են, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է․ Աբբաս Ջումա    

10 փետ 2024 12:27

Ալիևը նախապատրաստո՞ւմ է որդուն. նրա հետ այցելել է ռազմաօդային ուժերի օբյեկտներ․․ նրանց ուղեկցել է Էրդողանի փեսան

Ալիևը նախապատրաստո՞ւմ է որդուն. նրա հետ այցելել է ռազմաօդային ուժերի օբյեկտներ․․ նրանց ուղեկցել է Էրդողանի փեսան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա որդին՝ Հեյդար Ալիևը, այցելել են ռազմաօդային ուժերի ռազմական օբյեկտներ, դիտել վերջերս ծառայության ընդունված Akıncı հարվածային անօդաչու թռչող սարքերի թռիչքները, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
 
Ալիևը ծանոթացել է անօդաչու թռչող սարքերի ակադեմիայում ստեղծված պայմաններին։ Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա, թուրքական «Բայքար» ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարն Ալիևին տեղեկացրել են ակադեմիայում ստեղծված պայմանների և անօդաչու թռչող սարքերի մասին։
 
Նշվել է, որ այստեղ ստեղծված են բոլոր պայմանները զինվորականների պատրաստման համար։ Ակադեմիան հագեցած է բոլոր տեսակի անհրաժեշտ տեխնոլոգիաներով և ժամանակակից չափանիշներին համապատասխանող սարքավորումներով: Նրանք այցելել են նաև անօդաչու թռչող սարքերի թռիչքուղի:
 
ԱԹՍ-ի վայրէջքը դիտելուց հետո Ադրբեջանի նախագահը ստորագրել է դրա վրա։ Այնուհետև այց է կատարվել անգարային համալիր, որը նախատեսված է տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև ԶՈՒ ընդունված ավիացիոն այլ սարքավորումների և Akıncı հարվածային անօդաչուների պահպանման համար:
 
Նշենք, որ Իլհամ Ալիևը վերջին շրջանում բավական հաճախ է որդու հետ մասնակցում միջոցառումների, թեպետ վերջինս որևէ պաշտոն չի զբաղեցնում։ Մասնավորապես, այս տարի հունվարի սկզբին Բաքվում ի պատիվ ԱՄԷ նախագահի այցի տրված ընդունելությանը Ալիևը մասնակցել էր ոչ թե կնոջ՝ երկրի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի, այլ որդու՝ Հեյդար Ալիև կրտսերի հետ։ Իլհամ Ալիևը, ըստ ամենայնի, որոշել է որդուն նախապատրաստել քաղաքական ակտիվ գործունեության։ Չի բացառվում, որ առաջիկայում նա որևէ պետական պաշտոն կստանա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր