44-օրյա պատերազմի դառը փորձից ելնելով, մենք օգտագործած զենք ձեռք չենք բերելու

«Ամեն դեպքում, մենք այսօր ունենք լուրջ պայմանագրեր ռազմատեխնիկական փոխհամագործակցության, զենքի ձեռքբերման, ինչպես արդեն հայտնի է, Հնդկաստանի ու Ֆրանսիայի հետ և պետք է ասենք, որ մեծ տերություններ հանդիսացող և ռազմատեխնիկական ոլորտում լուրջ առաջընթաց ունեցող երկրների հետ ևս ունենք պայմանագրեր։ Իհարկե այդ մասին չենք խոսելու, չենք ասելու, բայց միայն Ֆրանսիան և Հնդկաստանը չեն», - ասել է իշխանական պատգամավորը՝ շեշտելով՝ «վերջին մեկ-երկու տարում ավելի մեծ ծավալի աշխատանք է իրականացվել, որի արդյունքները շատ մոտ ապագայում կտեսնենք»։
Խաչատրյանը նաև ընդգծել է, որ Հայաստան ը Ռուսատանի հետ էլ լուրջ ռազմատեխնիկական փոխհամագործակցության պայմանագրեր ունի և պարտավորություններ կան, որ Ռուսաստանը մասամբ կատարել է, բայց դեռ պետք է նաև կատարի։
«Մենք ձեռք ենք բերում այնպիսի զինատեսակներ, որոնք կարելի է համարել գերժամանակակից՝ գոնե չորրորդ-հինգերորդ սերնդի զենք ենք ձեռքբերում։ Մենք օգտագործած զենք ձեռք չենք բերելու։ Այսինքն՝ ուսումնասիրելով ժամանակակից պատերազմների մարտավարությունը՝ մենք նաև լուրջ վերլուծություներ ունենք, ինչպես նաև 44-օրյա պատերազմի դառը փորձից ելնելով, մենք արդեն գիտենք, թե ինչպիսի զինատեսակներ են պետք, և այն երկրները, որոնք ունեն այդ զինատեսակները և պատրատ են մեզ վաճառել այդ զինատեսակները, մենք, միանշանակ, համագործակցում ենք այդ երկրների հետ», - ասել է պատգամավորը։