Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

12 փետ 2024 17:29

ՆԱՏՕ-ն չի կարող կախված լինել ԱՄՆ նախագահի տրամադրությունից. Բորել

ՆԱՏՕ-ն չի կարող կախված լինել ԱՄՆ նախագահի տրամադրությունից. ԲորելԵվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, մեկնաբանելով ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները ՆԱՏՕ-ի երկրներին Ռուսաստանից պաշտպանելու մասին, ասել է, որ դաշինքը չպետք է կախված լինի քաղաքական գործիչների տրամադրությունից։ Նա ՆԱՏՕ-ի անդամներին կոչ է արել ավելի լուրջ լինել։

«Եկեք լուրջ լինենք. ՆԱՏՕ-ն չի կարող լինել ռազմական դաշինք, որի աշխատանքը կախված է կոնկրետ օրերի ԱՄՆ նախագահի տրամադրությունից»,- ասել է Ժոզեպ Բորելը Բրյուսելում ԵՄ նախարարների հանդիպման ժամանակ (մեջբերում է AFP-ն): Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն չի կարող «աշխատել a la carte սկզբունքով» (ընտրովի մենյու):

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը Հարավային Կարոլինայում հանրահավաքի ժամանակ հիշել էր իր նախագահական ժամկետի ընթացքում ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ ունեցած հանդիպումներից մեկը։ Նրա խոսքով՝ ինքը հրաժարվել է պաշտպանել դաշինքի երկրներին Ռուսաստանի կողմից հնարավոր հարձակման դեպքում։ Նա այս որոշումը բացատրել է  ոչ միայն պաշտպանական հատվածի անբավարար ֆինանսավորմամբ, այլև ասել է, որ «ընդհակառակը, խրախուսում է Ռուսաստանի գործողությունները»։ Դոնալդ Թրամփի խոսքերը առաջացրել են Սպիտակ տան և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի արձագանքը, որոնք հայտարարությունը անվանել են «դաշինքի անվտանգության խաթարում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր