Ընտրություններից շատ չանցած պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով          Այս կենդանակերպի նշանները լցված կլինեն էներգիայով և մոտիվացիայով, նրանց բոլոր երազանքները կիրականանան       Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցային գործընթացը ԱՄՆ-ի միջնորդությամբ, դադարի մեջ է    

12 փետ 2024 20:08

Կապան-Զանգելան հատվածում հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին լուրը հետաքննվում է. ՊՆ

Կապան-Զանգելան հատվածում հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին լուրը հետաքննվում է. ՊՆԱդրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում ս/թ փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին հետաքննվում է: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը։

Վերադաս հրամանատարության կողմից գրավոր հրամաններով հստակ սահմանված են այն դեպքերը, երբ զինծառայողը, իրադրությունը գնահատելով, կարող է եւ/կամ պարտավոր է կրակ բացելու որոշում կայացնել: Նախնական տեղեկատվությամբ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել: Այս հանգամանքը հաստատվելու պարագայում հրամանը խախտելու դեպքի մեղավորները կենթարկվեն պատասխանատվության:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր