Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

13 փետ 2024 09:24

Արդեն նախընտրական շտաբի մասին են մտածո՞ւմ. «Փաստ»

Արդեն նախընտրական շտաբի մասին են մտածո՞ւմ. «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես երևում է, Նիկոլ Փաշինյանը լրջորեն է «կպել» նոր Սահմանադրության ընդունման գործին: Ավելին, կան տեղեկություններ, որ ցանկություն կա հանրաքվեն անցկացնել սեպտեմբերին։

«Փաստ» թերթի տեղեկություններով, նույնիսկ ակտիվ քննարկումներ են ընթանում, այսպես կոչված, «Այո»-ի շտաբի հետ կապված։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, նույնիսկ թեկնածուների անուններ են շրջանառվում՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան, շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյան և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան։

Սակայն, մեր տեղեկություններով, քանի որ թե՛ նրանք, թե՛ մեկ-երկու այլ թեկնածուներ, որոնց անունները շրջանառվում են, տարբեր «ընդունելություն» ունեն քպականների շրջանում, որպեսզի ոչ մեկին չնեղացնի, Փաշինյանը գուցե գնա իր նախընտրական շտաբը կոորդինացնող մարմին ստեղծելու ճանապարհով, որտեղ ղեկավար չի լինի, այլ համակարգող, իսկ մյուս 3 կամ 5 հոգին կկոորդինացնեն տարբեր ուղղություններ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր