Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

13 փետ 2024 11:41

Առավոտյան սահմանին Ադրբեջանը «Հատուցում» գործողություն է իրականացրել՝ «ի պատասխան հայկական ԶՈՒ-ի երեկվա սադրանքի»

Առավոտյան սահմանին Ադրբեջանը «Հատուցում» գործողություն է իրականացրել՝ «ի պատասխան հայկական ԶՈՒ-ի երեկվա սադրանքի»Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտարարում է, որ առավոտյան սահմանին «Հատուցում» գործողություն է իրականացրել՝ «ի պատասխան հայկական ԶՈՒ-ի երեկվա սադրանքի»։


Ըստ ադրբեջանական կողմի՝ գործողության արդյունքում Ներքին Հանդում հայկական ԶՈՒ-ի «մարտական դիրք է ոչնչացվել»։


«Հայկական կողմի յուրաքանչյուր սադրանք, որն ուղղված է ադրբեջանա-հայկական պայմանական պետական ​​սահմանի օպերատիվ իրադրության սրմանը, այսուհետ կպատասխանվի ավելի լուրջ և վճռական միջոցներով։ Կատարվածի պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ասվում է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության հաղորդագրության մեջ։


 Ավելի վաղ հայտնել էինք, որ Աժամը 05:30-ից սկսած Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքերից կրակ է բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, հայկական կողմն ունի 2 զոհ և վիրավորներ։


Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից հայտնել էին, որ ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվությունը՝ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում ս․թ փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին, հետաքննվում է: Հենց այս դեպքն է ադրբեջանական կողմը «սադրանք» որակել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր