Տեսանյութ.Սևբերետները հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, կիրառել լուսաձայնային նռնակ, տուժել է 2 ոստիկան, 5 քաղաքացի, որոնցից 4-ը`կին          ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը       Գիշերը Մոսկվայի փողոցներում ռազմական տեխնիկայի շարժ է նկատվել    

13 փետ 2024 14:03

Հոգեբանական թեստ ՝ մեծ պատերազմից առաջ.Չի կարելի կրակել Ադրբեջանի զորքի ուղղությամբ,այլապես հայ զինվորները կպատժվեն ՀՀ իշխանության կողմից

Հոգեբանական թեստ ՝ մեծ պատերազմից առաջ.Չի կարելի կրակել Ադրբեջանի զորքի ուղղությամբ,այլապես հայ զինվորները կպատժվեն ՀՀ իշխանության կողմից Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այն, ինչ հիմա Ադրբեջանը անում է Սյունիքի առաջնագծում, առաջին հերթին հոգեբանական թեստ է մեծ պատերազմից առաջ։

1․ Նախ Հերքին Հանդի դիրքերի մոտ սադրում են, որ մեր զորքը կրակի, դա նկարում ու լայնորեն տարածում են' ստեղծելով առիթ։

2․ Ապա հասնում են նրան, որ Հայաստանի տխմար կառավարությունը խոստանում է պատժել հայ զինվորներին։

3․ Հետո թշնամին բոլոր փաստերը ձեռքին' կրակում է մեր դիրքերի վրա և սպանում առնվազն 2 հայ զինվորի։

4․ Այդկերպ Ադրբեջանը փորձում է մեծ հարձակումից առաջ հայկական բանակում ու հանրության մեջ ձեւավորել մի մտածողություն, որ չի կարելի կրակել Ադրբեջանի զորքի ուղղությամբ, եթե նույնիսկ Ադրբեջանն ինքը կրակ է բացել։ Այլապես հայ զինվորները կպատժվեն Հայաստանի իշխանության կողմից և հետո կսպանվեն Ադրբեջանի կրակից։

Կարևոր է, որ Ադրբեջանի այսպիսի ամեն փորձի ժամանակ մերոնք հնարավորինս շատ մարդկային ու զինտեխնիկայի կորուստներ պատճառեն թշնամուն, որ նրա ամեն հարձակում ցավոտ լինի հենց իր համար։ Դա բումերանգի էֆեկտ կունենա թշնամու համար, նաև կհետաձգի թշնամու կողմից մեծ հարձակումը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր