Մայիսի 9-ի շքերթին հրավիրված է նաև Հայաստանի վարչապետը          Երևան-Սևան ավտոճանապարհին՝ կայանված «Nissan»-ում հայտնաբերվել է տղամարդու մարմին       Սփյուռքում ցանկանում են պատմական Հայաստանի սահմաններով պետություն, բայց այժմ ապրում ենք իրական Հայաստանում    

13 փետ 2024 12:33

Ինչո՞ւ է պաշտոնական կայքից հեռացվել «ԼՂ հիմնախնդիր» բաժինը. ԱԳՆ-ից պարզաբանում են

Ինչո՞ւ է պաշտոնական կայքից հեռացվել «ԼՂ հիմնախնդիր» բաժինը. ԱԳՆ-ից պարզաբանում ենՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից անհետացել է «ԼՂ հիմնախնդիր» բաժինը։ 

Հետաքրքիր համընկնությամբ սա եղավ այն ժամանակ, երբ օրեր առաջ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ բացի Անկախության հռչակագրից, Բաքվի համար վիճահարույց է նաև Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքը, որտեղ Ղարաբաղյան խնդրին նվիրված հատվածում ասվում է, թե Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է։ 

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բաժինն ԱԳՆ կայքէջից չի հեռացվել: Բովանդակությունն արտացոլված կլինի պատշաճ ժամկետներում»,-ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր