Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

13 փետ 2024 13:38

Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր. Վերջինիս կյանքին վտանգ չի սպառնում

Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր. Վերջինիս կյանքին վտանգ չի սպառնում. ՀՀ ՊՆԺամը 09:30-ի դրությամբ կրակը դադարել է։Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր: Այս մասին «Ազատության»-ը փոխանցել է Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Վիրավորի վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում:

«Դիակների մի մասը հանված են, զորակոչիկներ չկան նրանց մեջ»,-ասել է Քոչարյանը։

Այսօր ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, նախնական տվյալներով՝ հայկական կողմը հաղորդել էր 2 զոհ և վիրավորների մասին։ Ժամը 09:30-ի դրությամբ կրակը դադարել է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր