Դուք պատկերացնո՞ւմ եք՝ սա ինչ ցավ ա.Կիրանցից հետn մեր hերթն է.նշված քարտեզի մեջ նաև Տիգրանաշենն է          Ադրբեջանական բանակը մեր սահմաններում է, ե՞րբ եք տեսել, որ բանակը համոզելով դուրս գա, եթե եկել ու կանգնել է       Այս տարի ավանդները կփոխհատուցվեն. ովքե՞ր կարող են դրանք ստանալ    

13 փետ 2024 14:31

Ինչու հայկական կողմը պատրաստ չէ այնքան, որ զոհեր չունենանք. միջադեպեր եղել են ու լինելու են

Ինչու հայկական կողմը պատրաստ չէ այնքան, որ զոհեր չունենանք. միջադեպեր եղել են ու լինելու ենՀայաստանի ՊՆ-ն այնքան տեղեկատվություն է տրամադրում, որքան անհրաժեշտ է ժողովրդին, որ տեղեկացված լինի, եւ այնքան, որ չխախտի մեր անվտանգային խնդիրները, մեր անվտանգային հարցերում խնդիրներ չառաջացնի: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ կոչ անելով հետեւել ՊՆ լրատվականին:

«Ես հորդորում եմ բոլոր համայնքաի ղեկավարներին, վարչական պատասխանատուներին ավելորդ տեղեկատվություն չտալ, մտքեր չտալ, խառը լուրեր չհայտնել, եւ բոլորս առաջնորդվենք ՊՆ-ի պաշտոնական տեղեկություններով: Այդքան բան»,-ասաց նա:

Պատգամավորը նկատեց, որ այսպիսի միջադեպեր եղել են եւ լինելու են, ուղղակի պետք է դրանք նվազագույնի հասցվեն. «Դրա համար մի շարք միջոցառումներ պետք է իրականացվեն, ինչը եւ արվում է, եւ քաղաքական, եւ դիվանագիտական, եւ ռազմական դաշտում; Խնդիրն այն է, որ այսպիսի դեպքերը էսկալացիայի չվերածվեն եւ շատ արագ ավարտվեն»:

Հարցին՝ ինչու հայկական կողմը պատրաստ չէ այնքան, որ զոհեր չունենանք, Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Այդպիսի պատրաստություն չկա, որ մարտական գործողություններ վարվեն եւ դու երաշխիք ունենաս, որ զոհեր չես ունենալու: Նման երկիր չկա աշխարհում:

Սա սադրանք էր, դեռեւս ՊՆ-ի կողմից ծառայողական քննություն, գուցե նաեւ նախաքննություն կիրականացվի, թե ինչպես  առաջացավ այս սադրանքը, այս գործողություններն ինչի պատճառ էին: Սա հետագայում կպարզվի: Ադրբեջանցիները լուր են տարածել, որի կապակցությամբ, կարծում եմ՝ ծառայողական քննություն է լինելու եւ բազմակողմանի վերլուծության արդյունքում օբյեկտիվ պատկերը ի հայտ կգա»:

Դիտարկմանը, որ այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանն այնքան էլ տրամադրված չէ կայուն խաղաղության, ՔՊ-ակն պատգամավորն ասաց. «Վերջին 30 տարում երբեւէ տեսե՞լ եք, որ Ադրբեջանը սադրանքներ չանի: Իհարկե, անելու է: Եթե քաղաքական ձեռքբերումներ լինեն՝ խաղաղության պայմանագիր կամ փոխադարձ չհարձակվելու վերաբերյալ համաձայնագիր, այո, այդ դեպքում սադրանքները կհասցվեն նվազագույնի, պետք է հասցվեն: Բայց ինչ էլ լինի, մեր ԶՈՒ-ն պետք է պատրաստ լինի ցանկացած սադրանքի եւ հարձակման»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր