Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր          Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին       «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքով    

13 փետ 2024 20:46

Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահմաններ չպետք է ստեղծվեն, պետք է վերահաստատվեն ԽՍՀՄ վերջին քարտեզները

Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահմաններ չպետք է ստեղծվեն,ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահմաններ չպետք է ստեղծվեն, այլ վերահաստատվեն ԽՍՀՄ վերջին շրջանի քարտեզները, որոնք պիտի հիմք հանդիսանան երկու երկրների սահմանի սահմանազատման համար․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում նոր սահման չպետք է ստեղծվի, պետք է տեղում վերարտադրվեն Ալմա-Աթայի հռչակագրով հաստատված և կողմերի կողմից հետագայում վերահաստատված սահմանները»,-մանրամասնել է ԱԳ նախարարը՝ ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Տարածաշրջանի հաղորդակցությունների ապա շրջափակումը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության ու օրենսդրության ներքո` փոխադարձության ու հավասարության սկզբունքներով»,- ասել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր