Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 27-ի համար          Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»       Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին․ «Հրապարակ»    

14 փետ 2024 12:41

Հիշում ե՞ք, թե ինչ էր ասում Ալիևը Ջերմուկի և մյուս բնակավայրերի մասով. նոր պատրվակ է գտնելու առաջնագծի որևէ ուղղությամբ առաջխաղացում ապահովելու

Հիշում ե՞ք, թե ինչ էր ասում Ալիևը Ջերմուկի և մյուս բնակավայրերի մասով. նոր պատրվակ է գտնելու առաջնագծի որևէ ուղղությամբ առաջխաղացում ապահովելուՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Եթե Ադրբեջանը իր հայտարարած վիրավոր ադրբեջանցու դիմաց 4 հայ զինծառայողի կյանք է խլում և մարսում է, ապա հաջորդիվ էլ նոր պատրվակ է գտնելու և ոչ միայն նոր զոհեր պատճառելու, այլ առաջնագծի որևէ ուղղությամբ առաջխաղացում ապահովելու:


Հիշում ե՞ք, թե ինչ էր ասում Ալիևը Ջերմուկի և մյուս բնակավայրերի մասով: Ասում էր` ՀՀ տարածք ենք ներխուժել, որ ավելի հստակ հասկանանք, թե հայերը ռևանշի ե՞ն դիմում, թե՞ ոչ:


Այս տրամաբանության և ՀՀ իշխանության լուռ կամ քողարկված համաձայնությամբ, ադրբեջանցիները հետո էլ կհարվածեն ու կամրանան այն հատվածներում, որտեղ իրենց տրամաբանությամբ ճանապարհ կամ միջանց պետք է անցնի:


Կասեն` մեր խաղաղ բնակիչների անվտանգ անցումն ենք ապահովում:


Ի դեպ, ադրբեջանական այս արյունալի հարձակումը վերջիններիս համար նաև թեստի նշանակություն ուներ` հասկանալու, թե այս փուլում, երբ ՀՀ իշխանությունը մեծ-մեծ խոսելու չեմպիոնական մրցավազքի է հելել, ինչպե՞ս կվարվի:


Սրանք, իհարկե, մեծ-մեծ խոսում են միայն երկրի ներսում` ուժայինների հետևում թաքնվելով և մարդկանց նստացնելով»:


Ստեղծված իրադրությունից է նաև կախված, թե Ադրբեջանն իր սցենարային զարգացման համար հետագայում ինչ մարտավարություն կընտրի:


ՀԳ. Երեկ նկատեցի, որ անուղղակի ձևով, որոշները գրում էին, որ եթե ՀՀ-ն պատասխանի ադրբեջանցիներին, ապա կարող է սադրանքի ծավալը ընդլայնվել` ակնարկելով, որ ոչինչ չպետք է անել:


Միգուցե ընդլայնվեր, կրակն ինտենսիվանար, բայց ոչինչ չանելու դեպքում այսպիսի ողբերգությունները ոչ միայն կշարունակվեն, այլ ադրբեջանական ագրեսիայի լայն ճանապարհ կբացեն»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր