Ադրբեջանցի բլոգեր. «Իսկ աշխարհը կրկին լռում է… Իլհամ Ալիևը Ղարաբաղում սպանել է հազարավոր հայերի և ադրբեջանցիների, Հեյդար Ալիևը Խոջալուում իրականացրել է ցեղասպանություն, որում մեղադրել է Հայաստանին»          Տեսանյութ. Մեզ առաջիկայում Աստծո կամոք՝ շատ լուրջ օրեր են սպասվում, շատ փոփոխությունների օրեր, պատրաստ եղեք       Դուք պատկերացնո՞ւմ եք՝ սա ինչ ցավ ա.Կիրանցից հետn մեր hերթն է.նշված քարտեզի մեջ նաև Տիգրանաշենն է    

14 փետ 2024 21:03

ՀՀ օրենսդրությունը Հայաստանի ներքին գործն է. Երևանից արձագանքել են Բաքվին

ՀՀ օրենսդրությունը Հայաստանի ներքին գործն է. Երևանից արձագանքել են ԲաքվինՀայաստանի Հանրապետության օրենսդրությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործն է, եւ որեւէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել մեր երկրի ներքին գործերին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Ի պատասխան պաշտոնական Բաքվից հնչող մի շարք հայտարարությունների` լիազորված եմ հայտարարել. 

Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործն է, եւ որեւէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել մեր երկրի ներքին գործերին: 

Ինչ վերաբերում է տարածքային պահանջներին, Հայաստանը հավատարիմ է միջազգային հարթակներում Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին՝ միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչելու, երկու երկրների միջեւ սահմանազատման աշխատանքները Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա իրականացնելու, տարածաշրջանային կոմունիկացիաները երկրների ինքնիշխանության, իրավազորության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների հիման վրա բացելու մասին: 

Ադրբեջանը պարբերաբար խախտում է այս պայմանավորվածությունները` շարունակելով ագրեսիվ հռետորաբանությունը, ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառումը, ինչը նույնպես հակասում է միջազգային հարթակներում ձեռք բերված գրավոր պայմանավորվածություններին: 

Միեւնույն ժամանակ Ադրբեջանը շարունակում է օկուպացիայի տակ պահել Հայաստանի Հանրապետության 31 գյուղերի կենսական տարածքները:

Այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանը շարունակում է տարածաշրջանում թշնամության խորացման ռազմավարությունը, ինչն ապակայունացման շարունակական սպառնալիք է: 

Հայաստանը շարունակելու է խաղաղության հաստատմանն ուղղված իր ջանքերը եւ Ադրբեջանին կրկին առաջարկում է զորքերի ետքաշում 1991 թվականի սահմանագծի նկատմամբ, ինչը տարածաշրջանում կայունության ու փոխադարձ վստահության անկյունաքարային քայլ կլինի: 

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցվող նախագծում առկա է արդեն իսկ համաձայնեցված կետ, համաձայն որի կողմերը չեն կարող հղում անել իրենց օրենսդրության վրա՝ խաղաղության պայմանագրի որեւէ դրույթի կատարումից հրաժարվելու համար: 

Կրկնում ենք` Հայաստանն ու Ադրբեջանը արդեն իսկ համաձայնության են եկել այս կետի շուրջ, եւ պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները հակասում են այս պայմանավորվածությանը նույնպես»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ  թշնամի երկրի վերընտրված նախագահ Ալիևը հերթական անգամ սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի Հանրապետության հասցեին:

«Եթե ​​Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներին վերջ չդնեն, եթե Հայաստանը չվերադարձնի իր օրենսդրությունը բնականոն հուն, ապա խաղաղ պայմանագիր չի լինի»,- այսօր հայտարարել է Ալիևը: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր