ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

15 փետ 2024 09:22

Մայր Աթոռի մոտ մեծաթիվ հայ քրիստոնյաներ են լինելու և թույլ չեն տալու հերթական հարձակումը Հայ առաքելական եկեղեցու դեմ. «Փաստ»

Մայր Աթոռի մոտ մեծաթիվ հայ քրիստոնյաներ են լինելու և թույլ չեն տալու հերթական հարձակումը Հայ առաքելական եկեղեցու դեմ. «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հետևողականորեն շարունակում է հարձակումները ազգային արժեքների, ընդհանրապես, ցանկացած հայկականի, ազգայինի դեմ: Հերթական արշավը իշխանությունները որոշել են իրականացնել ինչ-որ շարժման միջոցով, որը հայտարարել է, թե փետրվարի 24-ին բողոքի ակցիա է իրականացնելու Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ: Իրականում սա Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավի հերթական «սերիան» է:

Հիշեցնենք, որ իշխանափոխությունից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը տոտալ հարձակումներ սկսեցին Եկեղեցու դեմ՝ մասնավորաբար կազմակերպելով Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը, որը, ճիշտ է, ինչպես և սպասելի էր, խայտառակ կրախի ենթարկվեց, բայց դրա որոշ կազմակերպիչներ կարգին պաշտոններ ստացան: Հիմա փորձ է արվելու հակազգային հերթական միջոցառումն իրականացնել:

«Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, այդ օրը Մայր Աթոռի մուտքի մոտ մեծաթիվ հայ քրիստոնյաներ են լինելու, որոնք թույլ չեն տալու հերթական հարձակումը Հայ առաքելական եկեղեցու դեմ: Ընդ որում, խոսքը ոչ միայն էջմիածինցիների մասին է: Մենք տեղեկություններ ենք ստանում, որ Էջմիածին են այցելելու տարբեր ուժերի, կազմակերպությունների ներկայացուցիչներ, պարզապես հայ մարդիկ, որոնք անտարբեր չեն ազգային արժեքների ոտնահարման փորձերի նկատմամբ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր