Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

15 փետ 2024 12:04

Ռազմական էսկալացիա՝ ՀՀ-ի դեմ. Հնարավոր է ռազմական գործողությունները սկսելը սահմանի որոշ հատվածներում

Ռազմական էսկալացիա՝ ՀՀ-ի դեմ. Հնարավոր է ռազմական գործողությունները սկսելը սահմանի որոշ հատվածներում«Փետրվարի 13-ին Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով զոհվեցին Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդ  բնակավայրի հատվածում Հայաստանի պետական սահմանին մարտական  հերթապահություն իրականացնող 4 դիրքապահներ»,-կառավարության նիստի մեկնարկին հայտնեց Նիկոլ Փաշինյանը։

Նա ցավակցություն հայտնեց զոհվածների հարազատներին և մտերիմներին և ասաց. «Հարկ եմ համարում ընդգծել, որ տեղի ուենացածն Ադրբեջանական ապակառուցողական քաղաքականության հերթական դրսևորումն է»։

Նա տեղեկացրեց, որ փետրվարի 12-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն տարածեցին, թե այդ հատվածում հայկական զինված ուժերը կրակ են բացել և վիրավորել Ադրբեջանի ԶՈւ զինծառայողի։

Նշելով, որ այդ տեղեկատվությունից հետո ՀՀ ՊՆ ՌՈ-ն հայտարարություն տարածեց, որ դեպքի հետ կապված  հետաքննություն է սկսել, քանի որ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից հստակ հրաման կա  հրադադարի ռեժիմի խախտումներ թույլ չտալ, սադրանքների չտրվել։

«Հետևաբար, եթե պարզվեր, որ հրամանը խախտելու դեպք կա՝ կլինեն նաև իրավական հետևանքներ։ Չնայած սրան, Ադրբեջանը հաջորդ առավոտյան զանգվածային կրակ է բացել  վերը հիշատակված դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով 4 զոհ ունեցանք։

Իրադարձությունների նկարագությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի մտադրությունները շարունակում են մնալ նույնը՝ ռազմական հարկադրանքի քաղաքականություն վարել ՀՀ-ի նկատմամբ։ Մեր տպավորությունն այն է, որ Ադրբեջանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության և անվտանգության ապահովման  հարցում...

Մեր վերլուծությունը ցուց է տալիս, որ սրա համար կարող է լինել մեկ պատճառ, և այն կարող է լինել, օրինակ, ռազմական գործողությունները սկսելը սահմանի որոշ հատվածներում՝ հետագայում ռազմական էսկալացիան ՀՀ-ի դեմ լայնածավալ պատերազմի վերածելու հեռանկարով»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր