Կենդանակերպի նշանների մայիսի 5-ի ռոմանտիկ հորոսկոպը          Մայիսի 6-ին, 7-ին և 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը       Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում    

16 փետ 2024 11:30

Ռազմական ոստիկանության ծառայողն ու սիրուհին փորձել են թունավորելու եղանակով սպանել վերջինիս ամուսնուն

Ռազմական ոստիկանության ծառայողն ու սիրուհին փորձել են թունավորելու եղանակով սպանել վերջինիս ամուսնունՓետրվարի 15-ին աղմկահարույց բացահայտում է կատարվել Տավուշի մարզում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ամիսներ առաջ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Տավուշի մարզում նախապատրաստվում են սպանություն իրականացնել դեղորայքի միջոցով։

Այսօր, ժամեր առաջ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Իջևանի բաժին են բերման ենթարկել Տավուշի մարզի բնակիչ 31-ամյա մի քաղաքացու։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ըստ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների պարզվել է, որ այդ քաղաքացին Տավուշի մարզի 36-ամյա բնակչուհու հետ նախապատրաստել և փորձել է վերջինիս 42-ամյա ամուսնուն դեղորայքով թունավորելու եղանակով սպանել, սակայն ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ դա նրանց չի հաջողվել:
 
Ոստիկանները պարզել են նաև Տավուշի մարզում գործող այն խանութ սրահի վայրը, որտեղից նրանք փորձել են համապատասխան դեղորայքը վերցնել։ Հայտնաբերվել է նաև այդ տղամարդու հանցակիցը: Նա ևս բերման է ենթարկել ոստիկանության Իջևանի բաժին:


«Սպանության նախապատրաստում» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով ձերբակալված անձինք սիրային կապ են ունեցել: Տղամարդը ծառայում Է ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր