Դուք եք մեղավոր, հիմա էլ ընկել եք Տավուշի հետևից, տեղակայման վա՞յր եք ման գալիս.Վստահ եմ, Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ ոչ մի սրբազան ձեզ չի փրկելու          ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում       «Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին    

16 փետ 2024 11:52

Պետք է պատրաստ լինենք պատերազմին.Ալիևը մատ թափ տվեց և՛ ԱՄՆ-ի, և՛ Ֆրանսիայի, և՛ Եվրոպայի վրա՝ ընդունելով միայն թուրքական և ռուսական գահը

Պետք է պատրաստ լինենք պատերազմին.Ալիևը մատ թափ տվեց և՛ ԱՄՆ-ի, և՛ Ֆրանսիայի, և՛ Եվրոպայի վրա՝ ընդունելով միայն թուրքական և ռուսական գահըԵրկրապահ կամավորական միության (ԵԿՄ) հիմնադիր անդամ, ԼՂ առաջին, 2020 թվականի 44-օրյա պատերազմների մասնակից, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանի խոսքով՝ թե՛ ռուսական, թե՛ ադրբեջանական կողմը նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր կետերը մատնել են հանցավոր անտարբերության՝ իրենց ծրագրերն իրականացնելու համար, իսկ այժմ խաղաղության օրակարգից են խոսում, սակայն դրան միայն հայկական կողմն է ձգտում:


Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) այն կանխատեսումը, թե հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության հավանականությունը մեծ է, և իրավիճակի կարգավորման համար անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր:


«Ալիևը հեգնական տոնով նորանոր պահանջներ է առաջ բերում՝ օրական խփելով կամ առաջ գալով ՀՀ սուվերեն տարածքում: Խաղաղության պայմանագրի կնքելը չի լինում միակողմանի»,- ասում է նա:


Ըստ Խուդավերդյանի՝ Ալիևը պարզապես «զագս» է ընկել պատերազմի հետ. «Աշխարհը, որ պետք է Ալիևին միջազգային օրենքներով ծնկի բերեր և 7 պետություն «հեծնեին վրան», ման գային, դրան չգնաց, մանր-մունր հայտարարություններ եղան, նա մատ թափ տվեց և՛ Ամերիկայի, և՛ Ֆրանսիայի, և՛ Եվրոպայի վրա՝ ընդունելով միայն թուրքական և ռուսական գահը, որոնք տերերն են իր և «ֆաս» հրամանը տվողը»»:


Կրկին անդրադառնալով ՀԱՊԿ-ին՝ վերջինս անուղղակի հարցադրում է անում՝ միավորումը մինչ այժմ ինչպե՞ս է դրսևորել իրեն Հայաստանի նկատմամբ, որ այժմ հայտարարություններ է անում կամ խաղաղություն քարոզում:


 
Ըստ նրա՝ հաշվի առնելով այն զարգացումը, որ եղավ Ներքին Հանդում և հաշվի առնելով Հայաստանի հակառակորդ պետության կամ պետությունների հավակնությունները՝ միշտ պետք է սպասել նման սադրանքների, նույնիսկ՝ լայնածավալ պատերազմի:


«Քանի դեռ Ալիևը քայլում է սեփական ոտքերի վրա՝ առանց սայլակի, նա այս ընտրություններից հետո ևս մեկ անգամ կփորձի ոչ թե «ատամ ցույց» տալ, այլ Հայաստանին ծնկի բերելու քաղաքականությունը առաջ տանել իր համախոհ նենգ ու ահաբեկիչ պետությունների հետ համատեղ: Դիվանագիտությունը պետք է իր գործն անի արևմտյան հարթակներում, որպեսզի Ադրբեջանը ճանաչվի տեռորիստական կազմակերպություն»,- կարծում է Խուդավերդյանը:


Վերջինս համոզմունք է հայտնում, որ դրան զուգահեռ պետք է պատասխան գործողություններ լինեն սահմանին:


Զրուցակցի դիտարկմամբ՝ ռուս-թուրք-ադրբեջանական քաղաքականությունը հետևյալն է՝ փափուկ բարձ դնել, սակայն դանակը ձեռքին սպասել հարմար պահի:


«Որպեսզի կուլ չգնանք այդ դարեր ի վեր եկած «փափուկ բարձի՝ կտրված վզի» քաղաքականությանը, մենք պետք է պատրաստ լինենք մեր սահմանների պաշտպանությանը, մեր երկրի, մեր տարածքների և մեր ժողովրդի անվտանգության ապահովմանը: Այսօրվա դրությամբ մեր բանակի ոգին շատ է բարձրացել, դրա վառ ապացույցը երկու օր առաջվա դեպքերն են, որ ամբողջ «ցեպոչկան» նահանջ չապրեց, տղաները մնացին դիրքերում՝ իրենց վստահված կարգավիճակը պահելու և որևէ բան չզիջելու տրամաբանությամբ»,- նկատում է նա:


Խուդավերդյանը նաև կարծում է, որ պետք է մաքրել ներքին դավաճաններին և «5-րդ շարասյան» այն ներկայացուցիչներին, որոնք օր առաջ երազում են տեսնել Հայաստանի անկումը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր