Սպասվում են տեղումներ նաև թաց ձյան տեսքով, եղանակն առաջիկա օրերին          Ապրիլի 27-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսին այս կենդանակերպի նշանները կբարելավեն կյանքը բոլոր ոլորտներում    

16 փետ 2024 14:25

Ադրբեջանում հրամանատարաշտաբային զորահավաքային զորավարժություններ են անցկացվում

Ադրբեջանում հրամանատարաշտաբային զորահավաքային զորավարժություններ են անցկացվումԱդրբեջանում հրամանատարաշտաբային զորահավաքային զորավարժություններ են անցկացվում։


Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ ՊՆ-ին հղումով, զորավարժությունների ընթացքում միջոցառումներ են իրականացվում ընդունման կետերի տեղակայման, անձնակազմի ընդունման գործընթացի ուսումնասիրության, ստորաբաժանումների մոբիլիզացիոն համալրման և մարտական ​​համակարգման կազմակերպման, օպերատիվ նշանակության տարածք տեղափոխման և այդ տարածքում հաշվարկների տեղաբաշխման հստակեցման ուղղությամբ:


Բացի այդ, ձեռնարկվել են օպերատիվ տարածքի գրավման և հարձակողական գործողության կազմակերպման գործողություններ, լսվել են հաշվետվություններ կատարված գործողությունների մասին։


Զորավարժությունների նպատակն է հստակեցնել մոբիլիզացիոն ռեսուրսները և ընթացիկ մոբիլիզացիոն գործողությունները համապատասխանեցնել ժամանակակից չափանիշներին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր