Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը          Երևանի Նար-Դոս փողոցում «Mercedes» մակնիշի ավտոմեքենա է այրվել       Արտակարգ դեպք՝ Երևանում, հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայում գտնվող շենքի բնակարաններից մեկի պատշգամբում    

17 փետ 2024 10:55

Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է «Հերացու անատոմիկ»-ի տնօրեն Մհեր Բիշարյանին

Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է «Հերացու անատոմիկ»-ի տնօրեն Մհեր Բիշարյանինshamshyan.com կայքի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մեծ թվով քննիչներ ժամանել են Հերացի փողոցի վրա գործող դատաբժշկական գիտագործնական կենտրոն, ժողովրդին հայտնի «Հերացու անատոմիկ»։

Քննիչները մի քանի ժամ նշված շենքում գործողություններ են կատարել, որից հետո իրենց հետ հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել բժշկական գիտությունների դոկտոր, բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի պրոֆոսոր, դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին։

Ըստ տեղեկությունների՝ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից նա ձերբակալվել է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր