Ամուսնուս կյանքը վտանգված է, դիմում եմ ամբողջ աշխարհին. Վիգեն Էուլջեքջյանի կնոջ ահազանգը          Տեսանյութ.Թուրքիայում նորից մոլեգնում են անտառային հրդեհները       Բաքվում պահվող հայ գերիների շրջանում եղել են ինքնասպանության փորձեր. «Ազատություն»    

19 փետ 2024 09:17

Նոյեմբերի 9-ի փաստաթղթում չկա կետ, որ Ռուսաստանը ՀՀ-ում պետք է որևէ բան վերահսկի

Նոյեմբերի 9-ի փաստաթղթում չկա կետ, որ Ռուսաստանը ՀՀ-ում պետք է որևէ բան վերահսկիՆոյեմբերի 9-ի փաստաթղթում չկա կետ, որ Ռուսաստանը ՀՀ-ում պետք է որևէ բան վերահսկի: Այս մասին ասել է  Նիկոլ Փաշինյանը Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

«Նոյեմբերի 9-ի փաստաթղթում չկա կետ, որ Ռուսաստանը ՀՀ-ում պետք է որևէ բան վերահսկի, նման բան չկա գրած: Էլ չեմ ասում, որ եռակողմ հայտարարության էն մնացած կետերը Ադրբեջանն ու Ռուսաստանը ճղել, գցել են մի կողմ, այդ 9-րդ կետի վրա հղումը արդեն էլ արդիական չի, որովհետեւ էն նախկին կետերով եւ Ադրբեջանը եւ Ռոսւաստանը իրենց պարտավորությունները խախտել են: Էդ ո՞նց կարա լինի, որ մնացած կետերը չլինեն,  էդ մի կետը լինի։

էսօր ԼՂ-ում հայ չկա եւ դա նաեւ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվությունն է, որի նպատակը ԼՂ հայությանը պաշտպանելն էր»,-ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր