Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում       Ժիրայր Սէֆիլյանն ազատ արձակվեց. ոստիկանները նրան և ԱԺԲ մյուս առաջնորդներին բերման էին ենթարկել    

20 փետ 2024 12:02

Այսօր Թուրքիայի խոսքը լսում են ամբողջ աշխարհում.Ալիևի խոսքերը նշանակում են Թուրքիայի կողմից ավանտյուրաներին օգնելու ակնարկ

Այսօր Թուրքիայի խոսքը լսում են ամբողջ աշխարհում.Ալիևի խոսքերը նշանակում են Թուրքիայի կողմից ավանտյուրաներին օգնելու ակնարկ«Մեր համագործակցության կարևոր ուղղությունը ռազմական ոլորտում փոխգործակցությունն է։ Մեր բանակները նշանակում են մեկ բռունցք»։ Այդ մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո ասել է Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը։

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմը և հինգ ամիս առաջ մեր կողմից իրականացված հակաահաբեկչական միջոցառումները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Ադրբեջանում թուրքական բանակի մոդելը լիովին կայացել է»,- նշել է նա՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի  օկուպացմանը և հայ բնակչության ամբողջական տեղահանմանը։

Հաշվի առնելով, որ Թուրքիան ՆԱՏՕ-ում մեծությամբ երկրորդ երկիրն է, Ալիևը խոսքերը նշանակում են միության կողմից Բաքվի ավանտյուրաներին օգնելու ակնարկ։

«Այսօր, իհարկե նոր հնարավորություններ են բացվել պաշտպանության ոլորտում։ Այս թեմայով և մանրամասն քննարկումներ են եղել։ Մենք համատեղ արտադրության ծրագրեր ունենք»,-հայտարարել է Ալիևը։

Այսօր Թուրքիայի խոսքը լսում են ամբողջ աշխարհում։ Շատ հարցեր, ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև աշխարհում կախված են Թուրքիայի դիրքորոշումից։

«Թուրքիան մեր տարածաշրջանում խաղաղության, կայունության և համագործակցության երաշխավորն է»,- ասել է Ալիևը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր