Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում       Ժիրայր Սէֆիլյանն ազատ արձակվեց. ոստիկանները նրան և ԱԺԲ մյուս առաջնորդներին բերման էին ենթարկել    

20 փետ 2024 12:30

Եթե տեսնենք բանակցությունների վերսկսում Ադրբեջանի համաձայնությամբ Արևմուտքի հովանու ներքո, նշանակում է՝ Ադրբեջանի ակնկալիքն է ՀՀ-ն ամբողջությամբ ստանալ

Եթե տեսնենք բանակցությունների վերսկսում Ադրբեջանի համաձայնությամբ Արևմուտքի հովանու ներքո, նշանակում է՝ Ադրբեջանի ակնկալիքն է ՀՀ-ն ամբողջությամբ ստանալԱրևմտյան հարթակում Ադրբեջանը համաձայնում է գնալ բանակցությունների միայն այն դեպքում, եթե իր ակնկալիքների ամբողջական իրականացում է սպասում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը:


«Դա տեղի ունեցավ Արցախի հետ, այսինքն արմևտյան հարթակում իրենց բանակցությունները պետք էին Արցախն ամբողջությամբ ստանալու համար: Եթե ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունները համապատասխանում են իրականությանը և մենք հետագայում տեսնենք բանակցությունների վերսկսում Ադրբեջանի համաձայնությամբ Արևմուտքի հովանու ներքո, դա նշանակում է, որ Ադրբեջանի ակնկալիքն է Հայաստանն ամբողջությամբ ստանալ: Եվ ես ամենևին էլ չեմ չափազանցնում, որովհետև այն ծրագիրը, որով Ալիևը գնում էր ընտրությունների, հենց դրա մասին էր:


Կա ևս մի հետաքրքիր դրված. Մյունխենում բանակցություններից հետո Ալիևը առաջին հերթին մեկնեց Թուրքիա: Հաշվի առնելով Ադրբեջանի պետության բնույթը, և այն, որ Թուրքիան ու Ադրբեջանը ձեռք-ձեռքի տված են գործում, ևս մի տարբերակ կարող ենք դիտարկել, ըստ որի, հնարավոր է Արևմուտքում եկել են ինչ-որ համաձայնության, բայց հետագայում փորձել են այդ համաձայնությունը Ռուսաստանի վրա ավելի թանկ ծախել: Ռուսեներին ասելով՝ տեսեք, Արևմուտքում մենք Հայաստանի մասով պայմանավորվել ենք սա, իսկ դուք հավելյալ ի՞նչ եք տալիս: Մոտակա 1 ամսում պարզ կլինի՝ ինչ եզրահանգման են եկել կողմերը Մյունխենում»,-ասաց Մաթևոսյանը:


Նա նկատեց, որ Մյունխենի հանդիպումը հայկական կողմի պարտություն կարելի է համրել, որովհետև, ի սկզբանե, հայկական կողմի դիրքորոշումն այն էր, որ արևմտյան հարթակում բանակցություններում եթե երկրներից ինչ-որ մեկը ներկայացված է, ապա պետք է լինի Ֆրանսիան. «Փաստորեն, այստեղ էլ է Փաշինյանը զիջման գնացել և Մակրոնին փոխարինել է Շոլցը»,-ասաց քաղաքագետը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր